Հեռավար-առցանց դպրոցի երկամսյա գործունեության ամփոփումը

Ահա արդեն մայիսն է, ուսումնական տարին արդեն մոտենում է ավարտին։ Այս ամսիը միշտ առանձնահատուկ է եղել ինձ համար։ Կարծես ամեն ամիսներից տարբերող շունչ ունենա։ Մայիսի սկիզբը ազդարարում էր անվերջանալի ստուգողական աշխատանքներ, լարված առօրյա։ Այս մայիսը ամբողջովին նույնն է և միաժամանակ ամենևին տարբեր։ Անվերջանալի նախագծեր, առաջադրանքներ, լարված մթնոլորտ բոլորին պարզ է ինչի պատճառով։
Մարտ, ապրիլ ամիսները գրեթե ամբողջությամբ անցկացրինք հեռվար-առցանց տարբերակով։ Ինչը հենց ինձ չի կարող ուրախություն պարգրել։ Ես սիրում եմ տնից դուրս գալ, շբվել մարդկանց հետ, կենդանի ձևով ստանալ գիտելիք։ Բայց ողջախոհ գտնվելով, այս բոլոր ամիսները անցկացրել եմ խիստ ինքնամեկուսացման մեջ։

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցը, ինչ խոսք, կազմակերպված է շատ գրագետ, այնպես, որ մենք ոչ մի քայլ հետ չենք մնում դասերից։ Բացի այդ իրականացնում են շատ հետաքրքիր , ուրախ նախագծեր, որոնց մասնակից են լինում նաև մեր ընտանիքի անդամները, այսպիսով նրանք նույնպես չէին հասցնում ձանձրանալ։

Չեմ կարող չնշել զատկակն-խոհանոցային նախգիծը, որը կատարել եմ միանգամից երկու լեզուներով հայերեն և իսպաներեն ։(համակարգող Բելլա Աբրահամյան)։Ընտանիքիս հետ իրականացրել ենք այն, մայրիկիս հետ պատրաստել եմ Գավառի ավանդական գաթա, իսկ եղբայրս կատարել է օպերատորի դերը։ Նրանց մեկ օր այս նախագծի շնորհիվ անցավ տարբեր մնացած բոլորից ։
Մեծ բավականություն և գիտելիք ստացա այս նախագծի շնորհիվ։ Գլխավորը սովորեցի գաթա պատրաստել, բացի այդ իսպաներեն բառապաշար ձեռք բերեցի խոհանոցի վերաբերյալ։

Ընտանեկան դպրոցի մեկ այլ նախագիծ էր խաղ ընտանիքի հետ (համակարգող Մարիամ Մխիթարյան) Ընտանիքով խաղացել ենք լոտո, անչափ զվարճալի ժամանակն ունեցանք։ Ի շնորհիվ այս նախագծի միավորվեցինք ընտանիքիս հետ, այժմ ավելի հաճախ ենք նման խաղեր կազմակերպում։

Ակտիվորեն մասնակցել եմ ընթերցողական նախագծերի (համակարգող Թամար Ղահրամանյան), քանի որ ուղղակի պաշտում եմ կարդալ։ Ընթերցել եմ “Էվելինը”, “Մանուշակներ ամեն չորեքշաբթի”, “Բարև, թախիծ”, “Երդում”, “Երկնքի դարպասներ մոտ”, “Ագահության սկիզբը”, “Դատաստանի տունը” և գրել եմ յուրաքանչյուրին համապատասխան վերլուծություններ։ Որոշ ստեղծագործություններ կարդալիս գեղագիտական հաճույք էի ստանում, որոշների ընթերցումը ոչինչ չէր տալիս։ Չեմ սիրում կանխագուշակելի սյուժեներ, և տիպիկ հերոսներ։ Անշուշտ խնդիրներ առաջացան, քանի որ կարդում եմ օնյալն գրադարանից օգտվելով, աչքերս շատ են հոգնում և կարդալու պրոցեսը երկարում է։

Անպայման ուզում եմ նշել էկոլոգիակամ նախագիծը (համակարգող Նելլի Գեղամյան), որի շրջանակներում պլաստիկե շիշը ընդամենը 10 րապեների ընթացքում դարձրի գրչաման, որը իր տեղն է գտել գրասեղանիս վրա և կատարում է իր “առաքելությունը”։ Այս ամենը չընթացավ առանց “արտակարգ դեպքերի”, դանակի հետ անզգույշ վերաբերմունքի պատճառով վնասեցի ձեռքս։

Նաև հաճույքով եմ կատարել  “Գարունը հակաբացիլ” նախագծին(համակարգող Մարիամ Մխիթարյան), որտեղ զետեղել եմ մեր բակի ծաղկած ծառերի նկարները։ Մեր այգին իմ ամենասիրելի վայրերից է, որտեղ հաճախակի եմ լինում և դասերիս մեծ մասը այնտեղ եմ անում։

Ամենավառ աշխատանքներիցս մեկը Թամար Ղահրամանյանի համակարգած նախագիլն է “Իմ գերդաստանը”։ Որի շրջանակներում փորփրել եմ գրքերը, հարցախեղդ արել հարազատներիս և գտել եմ որոշակի ինֆորմացիա իմ նախնիների մասին, ովքեր 1836 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթից։ Նոր, չլսված պատմություններ, փաստեր իմացա նախնիների, ինչպես նաև ժամանականկիցներիս մասին։ Մեծ ոգևորությամբ եմ կատարել նախագիծը, քանի որ միշտ ներքին ցանկություն եմ ունեցել հավաքագրել տոհմիս պատմությունը տարիների չդադարող ընթացքում անհետանալու վտանգից ապահովագրելու համար։ Նախագիծը կատարել եմ նաև անգլերենով (Լիլիթ Սարգսյանի նախագծով)։

Գեղամյամ Նելլիի նախագիծը “Գինու համտես”-ը իրականացրել են քրոջս և եղբորս հետ, նրանց նույնպես սովորեցրի ճիշտ ճաշակել գինի, ճիշտ կատարել ընտրություն և տարբերել լավ գինին վատից։ Խնդիրներ էր այն, որ մեզնից ոչ ոք ալկոհոլային խմիչքներ չի սիրում, սակայն փորձի համար արեցինք այս նախագիծը։

“Իմ սիրելի երգերը” նախագծի շրջանակներում (նախագիծը Մարինե Մկրտչյանի ) ներկայացրել եմ երեք երգ, որոնք հաճելի են իմ ականջներին,և որոնք ես կարող եմ լսել նույնիս տարիներ անց։ Այնտեղ ներկայացված են նաև երաժշտական կատարումներ, որոնք գեղագիտական հաճույք են պատճառում ինձ և ընտանիքիս։

Լիլիթ Սարգսյանի նախագիծը` “The story of one photo” չորս լուսանկարներով ամփոփել եմ իմ բլոգում։ Պատմել եմ իմ կյանքի ամենանամոռանալի օրերից մեկի մասին, և մի քանի ֆոտոների “ստիպել եմ” խոսել։ Իմ կարծիքով անչափ հետաքրքիր նախագիծ էր, բոլորովին տարբեր մնացածից։ Աշխատելիս վերհիշեցի բոլոր այն էմոցիաներ, որոնք ապրել էի այդ օրերի ընթացքում։

Մարիամ Քալաանթարյանի համակարգած “Поэзия” նախագիծը կատարել եմ հենց այն պահին, երբ տեսել եմ, այն բլոգում տեղադրած։ Շատ եմ սիրում պոեզիա և ասմունք, կարդացել եմ երկու ստեղծագործություններ և տեղադրել եմ յութուբյան իմ էջում։

Իմ սիրելի քոլեջի համար գրել եմ հրավեր, որովհետև ուզում եմ այն դառնա էլ ավելի հայտնի և մարդաշատ։ Այնտեղ գրել եմ միայն ճշմարտություն և ոչ մի բառ ավել։ Կարող եք այն տարածել ձեր ընկերների և հարազատների շրջանակում։

Մնացած առարկաների կատարած առաջադրանքները ներկայացրել եմ “Ապրիլյան օրագիր” գրառման մեջ։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s