Ալբերտո Մորավիա- Երդում

 

(1907 – 1990, իսկական ազգանունը Ալբերտո Պինկերլե)
Ալբերտո Մորավիայի ստեղծագործություններն իրենց արտացոլած բազմաբնույթ բովանդակությամբ սիրելի են դարձել ընթերցասեր հասարակության համար: Թեմաները, որոնց անդրադարձել է Ալբերտո Մորավիան, բազում են և բազմաբնույթ` սոցիալական, հոգեբանական, մարդ-քաղաքացու հոգևոր աղքատացման, հեգնանքի ու կասկածամտության մոտիվների, ֆաշիզմի հակամարդկային էության, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերիչ ու մարդակործան հետևանքների շուրջ:
Գրողը հաճախ է անվանել Բոկաչչոյին իր ուսուցիչը, իսկ իր նովելների ցիկլը նմանեցրել է շատ հարազատ «Դեկամերոն»-ին, միայն թե ավելի հոգեբանական, շարժուն և հաճախ անսպասելի վերջաբանով:
Մորավիան հեղինակ է նորավեպերի, պատմվածքների, պիեսների, ճամփորդական նոթերի, վեպի («Ներքին կյանք»):
Հեղինակի համար բնականոն էր տպագրել իր գործերը, ասենք «Հռոմեական պատմվածքները», թերթերում` պարզ, հասարակ, երբեմն էլ դժբախտ մարդուն դարձնելով իր հերոսները, դրանով իսկ գրավիչ դառնալով ընթերցողին:
Մորավիան երկրորդ անգամ ամուսնացել է 1986 թ. իրենից 47 տարի երիտասարդ իսպանուհի Կարմեն Լերայի հետ, տեղի տալով աղմկահարույց խոսակցությունների և ասեկոսեների: Նա կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու էր և Եվրախորհրդի պատգամավոր: Ստացել է մի շարք պարգևներ: Մորավիան մահացել է Հռոմում, 1990 թ. սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո-Վերանո գերեզմանոցում: Հետմահու լույս են տեսել նրա մի շարք պատմություններն ու պատմվածքների ժողովածուները, որոնցից ներկայացնում եմ «Երդում» պատմվածքների թարգմանությունը:

Ամբողջական նյութը այս հղումով։

Պատմվածքը պատմում է հեղինակի, նրա նշանածի՝ Ջինետտայի և Տիլդեի ՝ բարի գանձապահի մասին։ Հեղինակն առաջին դեմքով պատմում է, թե ինչպես է գլխավոր հերոսը ամբողջ ձմեռ և գարնան մի մասը հիվանդացել, և թե ինչպես է այդ ամբողջ ընթացքում, անկողնուն գամված, երազել ծովի մասին։ Եվ երբ լողափի սեզոնն արդեն սկսվում է, նա իր ցանկության մասին ասում է Ջինետտային, սակայն Ջինետտան պատասխանում է, որ նրա հետ չի գնա, քանի որ երդվել էր, որ եթե գլխավոր հերոսը առողջանա, ինքը կհրաժարվի լողափ գնալուց։  Այնուամենայնիվ՝ Ջինետտան ամեն դեպքում մեկնում է լողափ իր նշանածի և նրանց ծանոթ մի աղջկա՝ Տիլդեի հետ՝ պայմանով որ չի լողանա։ Լողափին Ջինետտան ապտակում է Տիլդեին, որը վիրավորված հեռանում է՝ երդվելով, որ էլ չի վերադառնա, սակայն վերադառնում է և ասում․ «Ջինետտան գիտի իր երդումը պահել, իսկ ես` ո´չ»։

Այս պատմվածքով ծանոթացնում ենք կանանց երկու տեսակներին, նրանք, ովքեր ամեն գնով պահում են իրենց երդումներն ու խոստումները, և նրանք, որոնց համար մարդկային հարաբերություններն ավելին արժեն, քան երդումները։ Ես ինքս ատում եմ երդումները և երբեք չեմ երդվում։ Սակայն ինձ դուր եկավ Ջինետտայի հաստատակամությունը․ նա հավատարիմ մնաց իր երդմանն ու ինքն իրեն մինչև վերջ։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s