Անհատական պլան

Առցանց ուսուցման շաբաթների ընթացքում մասնակցել եմ մի քանի նախագծերի։

Թամար Ղահրամանյանի նախագծերը –Կարդում ենք Թումանյան, Կարդում են Չարենց,

Նելլի Գեղամյանի նախագիծըՆախագիծ. Հայաստանի թոփ 10 գինիները,

Նելլի Գեղամյանի նախագիծը  – Բնագիտական էկոլոգիական ֆիլմեր

Սամվել Թամազյանի նախագիծը- Պատմական ֆիլմերի շարք

Լիլիթ Սարգսյանի նախագիծըԱնգլերեն լեզվով ֆիլմ-հեքիաթներ

Բելլա Աբրահամյանի նախագիծըԻսպանական ֆիլմերի, իսպանիայի մասին պատմող ֆիլմերի նախագիծ

Մարիամ Քալանթարյանի նախագիծըЛитературные чтения

Մարիամ Մխիթարյանի նախագիծըԳարունը՝ հակաբացիլ

 

 

 Մարտի 30- ապրիլի 6

  • պլանավորում եմ արթնանալ 10։30

Սովորաբար ես ավելի ուշ եմ արթնանում, քանի որ քնում եմ բավականին ուշ, բայց որոշել եմ այս շաբաթվանից սկսել շուտարթնանալ և կարգավորել ռեժիմս։

  • նախաճաշել մինչև 12։00 ընկած ժամանակահատվածում

Ինչքան էլ չեմ սիրում օրվա այս պահը, միևնույն է մայրիկին գոհացնելու համար նախաճաշում եմ։

  • սկսել պատրաստել դասերը

Երկուշաբթի պլաններումս են հայոց լեզվի և ռուսաց լեզվի տնային առաջադրանքները։

Երեքշաբթի՝ մաթեմատիկան, պատմություն։

Չորեքշաբթի՝ կենսաբանություն, ռուսաց լեզու։

Հինգշաբթի՝ իսպանրեն,

Ուրբաթ՝ կազմել Դպիր ամսագրի իմ ընտրանին

Շաբաթ, կիրակի՝ զբաղվել ինքնակրթությամբ, զարգացնել լեզուների իմացությունը

18։00 ճաշել

Հնարավորինս չափ փորձում եմ օգնելմայրիկիս պատրաստելու հարցում, սակայն ավելի եմ կարևորում դասերս։ Այդ իսկ պատճառով խոհանոցում լինում եմ հազվադեպ, չնայած շատ-շատ եմ սիրում պատրաստել։

Ճաշից հետո սովորաբար շարունակում եմ դասերս պատրաստել։

Հեռավար ուսուցման ընթացքում տնայինների քանակը շատ են, ուստի ավարտում եմ դրանք բավականին ուշ, իսկ քանի որ այդ ժամին բոլորը ընկերներս, բացի քոլեջի ընկերներից քնած են լինում մի փոքր շբվում եմ նրանց հետ։ Եթե ժամացույցի սլաքը դեռ չի հատել 2ը ապա դիտում եմ որևէ ֆիլմ։ Այո՛, այո՛, ես ֆիլմեր եմ դիտում գիշերը, որովհետև ինչքան էլ դա տխուր է օրվա ընթացքում ազատ ժամանակ չունեմ և քանի որ շատ եմ սիրում ֆիլմեր դիտել դա կազմակերպում եմ գիշերը։

Ահա մի քանի ֆիլմեր որոնք խորհուրդ եմ տալիս դիտել։

Marvel Movies – 20ից ավել ֆիլմեր՝ ֆանտաստիկ մարտաֆիլմերի սիրահարների համար

Хорошие дети не плачут– դրամա, եթե ցանկանում եք լացել

Սովորաբար քնում եմ 2-3 ընկած ժամանակահատվածում, սակայն այս շաբաթ որոշել եմ կարգավորել այս երևույթը։ Հուսով եմ կստացվի։

Ցավով նշում եմ, որ ընտանիքիս հետ ժամանակ գրեթե չեմ անցկացնում, միայն խոհանոցում ՝ սեղանի շուրջ, և երեկոյան աղոթքի ժամին։

Այս շաբաթ զբաղված եմ լինելու տեղափոխությամբ, արձակուրդների ընթացքում գնալու եմ իմ հարազատ գյուղ։

Այս շաբաթվա ընթացքում ունեցանք առցանց դասեր Microsoft Teams հաթակում։

Մասնակցել եմ էկոլոգիայի, անգլերենի, ռուսերենի առցանց դասերին։

06․04-12․04

 

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s