Tripadvisor –ի օգտատերերի գնահատմամբ Էրմիտաժը ճանաչվել է աշխարհում լավագույն հինգ թանգարաններից մեկը:
«Համաշխարհային ամբողջ գեղեցկությունը մեկ թանգարանում: Այն թույլ կտա ձեր ենթագիտակցությանը ճանապարհորդել բոլոր տեղերով և բոլոր ժամանակաշրջաններում, որտեղ դուք երբևէ երազել եք լինել»,- նշված է պորտալի՝ Էրմիտաժի նկարագրության մեջ:
Առաջին տեղում է Մետրոպոլիտեն թանգարանը (Նյու Յորք), երկրորդ՝ Նյու Օրլեանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանը, երրորդ՝ Օրսեն (Փարիզ), չորրորդ ՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը:
Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ-ին, բացվել 1852 թ-ին: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է: Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ:Հիմնադիրը Եկատերինա II-ն է, ով որոշել է կազմակերպել հավաքածուների մասնավոր հավաքածու։
Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը բաղկացած է մի քանի մասից՝ Բոլշոյ, Նովի, Մալի, ներառում է նաև Գլխավոր շտաբի շենքը, Ձմեռային պալատը, Էրմիտաժի թատրոնը և Մենշիկովյան պալատը։ Ներսում կան բազմաթիվ բաժանմունքներ՝ նվիրված տարբեր դարաշրջաններին՝ սկսած քարե դարից մինչև 20-րդ դարի վերջ։
Եթե Էրմիտաժի յուրաքանչյուր էքսպոնատ ուսումասիրեք գոնե 10 րոպե ապա Էրմիտաժում պետք է անցկացնեք 57 տարի, քանի ր այստեղ դրանք 3 միլլիոնն են: Իսկ մեկ րոպե ծախսելու դեպում Էրմիտաժում կանցկացնեք 11 տարի, եթե ամեն օր 8 ժամ տրամադրեք այդ գործին: Թանգարանային համալիրը բաղկացած է 350 սենյակից։ Նրանց բոլորի միջով պարզապես անցնելու համար պետք է հաղթահարել մինչև 24 կիլոմետր: Ամեն տարի Էրմիտաժ այցելում են 5 միլլիոնից ավել զբոսաշրջիկ:
Հեղափոխությունից առաջ Ձմեռային պալատը ոչ միայն Էրմիտաժի պահոցն էր, այլև կայսերական նստավայրը։ Մինչև 19-րդ դար այն կարող էին այցելել արքունական ընտանիքին մտերիմ հասարակության վերին խավի ներկայացուցիչներ:
Էրմիտաժում պահպանվում է մարդկային կաշվի վրա դաջվացքների հավաքածու:
Դարերի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվել է կայսրերի կողմից, ովքեր արվեստի գործեր են գնել այլ երկրներում:
Նախորդ դարի 30-ականների սկզբին խորհրդային իշխանությունները բյուջեն համալրելու համար վաճառեցին մոտ 50 անգին ցուցանմուշներ։
Նախկինում Էրմիտաժի շենքերը վարդագույն, դեղին և կարմիր էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթաքում դրանք ներկվել էին մոխրագույն օդից թշնամու համար դժվարտեսանելի լինեին, պատերազմի ավարտից հետո դրանք ներկվել են մեզ հայտնի կանաչ գույնով։




