Երևանյան թափառումներ

Օրը չորեքշաբթի, եղանակը ՝ խոսուն: Երկար սպասված պահը քիչ-քիչ մոտենում էր՝գնում էինք թափառելու: Անկեղծ շատ երկար էի սպասել այս օրվան, քանի որ երկար էլ պլանավոր էինք: Ուղևորությունը սկսեցինք կանգառից, որտեղից հասարակական տրանսպորտով հասանք Մաշտոցի պողոտա, ավելի կոոնկրետ՝ Կապույտ մզկիթ: Չնայած ես գիտեի, որ այդ գեղեցիկ զարդարված շինությունը պարսկական մզկիթ է, բայց ներսում երբեք չէի եղել, և ինձ համար այն բացահայտում էր: Այնպիսի տպավորություն էր, կարծես Երևանում, առավել ևս Հայսատում չլինեինք, այլ ինչ-որ մոգական պորտալով տեղափոխված լինեինք Իրան:

Լավ, Իրանից շեղվենք և հետ գանք Երևան ու շարժվենք դեպի Ժամանակակից արվեստի թանգարան, Մաշտոցի պուրակ, Մարգարյան հիվանդանոցի այն հայտնի դուռ, որտեղից միֆիկ տեսարան է բացվում:

Հետո, Մաշտոցի պուրակից Արամի փողոցով շարժվենք առաջ, և զզվանք ապրենք այն փաստից, որ գեղեցիկ ճարտարապետական, կոլորիտային արժեքները չեն գնահատվում, և փոքրիկ ցածրահարկ շենքերի փոխարեն վեր են խոյանում տգեղ բարձրահարկ երկնաքերերը: Այդ տհաճ նստվածքը վերացնելու համար գնանք Աբովյան փողոց, որը զարմանալի է, բայց դեռևս շատ լավ է իր մեջ կենդանության շունչ պահում:Վերնիսաժ, Սախարովի հրապարակ, Նալբանդյան, Տիգրան Մեծ ու մենք Ֆիրդուսիում ենք:Երևանյան հին թաղամաս, որը դեռ փոխանցում է առօրյա եռ ու զեռը, իրական կյանքի թեթև համն ես զգում այնտեղ:

Վերջնակետը եղավ Միրզոյան գրադարանը:

Թափառումները ընտիր միջոց են լավ ծանոթանալ քաղաքին, հիշել փողոցների անունները, կարևոր շենք-շինությունների տեղակայվածությունը:

Օրը լեփ-լեցուն էր, հուսով եմ նկարներից կստանաք էմոցիաների գոնե չնչին լիցք:

Leave a comment