1․ Ինչ է ուսումնասիրում մարքեթինգը
Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը:
2․ Որն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը
Պարետոյի օրենքը գործունեության արդյունավետության գնահատման ամենատարածված միջոցներից է: Ըստ այս մեթոդի` ջանքերի 20%-ը տալիս է 80% արդյունք, իսկ մնացած 80% ջանքերը տալիս են միայն 20% արդյունք: Այսպիսով, կարելի է հասկանալ, որ ընտրելով այն օպտիմալ ռեսուրսները, որոնք տալիս են առավելագույն արդյունավետություն, կարելի է նվազագույն ծախսերով հասնել մեծ արդյունքի: Միևնույն ժամանակ, հաջորդող ջանքերը կլինեն ոչ պիտանի և ապարդյուն: