Այս պահին ես ունեմ միայն մեկ բիզնես գաղափար՝ աղբի վերամշակման բիզնես։ Ինձ թվում է, որ Հայաստանում այդ բիզնեսը կաշխատի, քանի որ նման գործարաններ չունենք, իսկ եթե ունենք էլ շատ փոքր, կարելի է ասել չնչին քանակի աղբ են վերամշակում։
Եվրոպական մի շարք երկրների օրինակին հետևելը կարող է օգնել մեզ զարգացնել տնտեսություն և դրա հետ մեկ տեղ նաև մաքրել երկիրը աղբի անվերջությունից։
Այս բիզնեսը ստեղծելու համար նախ պետք է պետության և ժողովրդի աջակցությունը։
Վերամշակված աղբից կարելի է պատրաստել հագուստեղենից մինչև ասֆալտ։ Ու այն ասֆալտը, որը պատրաստված է աղբից ավելի դիմացկուն է, քան մեզ ծանոթ մեթոդով պատրաստվածը։
Պլաստիկ շշերից մի քանի փուլով ստանում են թել, որից կարում են հագուստ կամ կոշիկ։ Էլ չեմ խոսում սննդային աղբի օգտագործման մասին, քանի որ այդ մասին արդեն բոլորը գիտեն։
Ես կուզեի ունենալ իմ սեփական հողամասը, որտեղ կծավալեի իմ գործունեությունը, ես ամենայն հավանականությամբ այն կտեղակաեի քաղաքից դուրս, ելնելով այն բանից, որ հողատարածքները ավելի էժան են։
Արտասահմանից կգնեի որակյալ սարքավորումներ, աշխատանքի կընդունի գիտնականների, փորձարարների, որպեսզի նրանք կարողանային մշակեն աղբի վերամշակման լավագույն տարբերակը։ Սկզբում ես կմշակեի միայն մեկ տեսակի աղբ՝ օրինակ պլաստիկ շշերը և տոպրակները, հետագայում ֆինանսների բավարար քանակի դեպքում կընդլայնեի աղբատեսակները։