- Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։
Ըստ նրա սկզբնապես մարդիկ եղել են բնական հավասար պայմաններում,այսինքն ունեցել են բոլոր նույն իրավունքները։ Այս ամենը եղել է նախաքաղաքակրթական ժամանակ, այսինքն չի եղել օրենք, և քանի որ չի եղեկ օրենք՝չի եղել նաև արդարություն և պատասխանատվություն։ Այս վիճակում մարդըիրենն է համարում այն ամենը ինչ տեսնում է, ինչ կարող է փեռք բերել։ Այսինքն պատերազմների պատճառը կարող ենք համարել արխետիպ՝ նախնիներից եկած բնազդ, որը ստիպում է գնալ պատերազմների հանուն ցանկացածի։
- Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։
Նա դատապառտում էր պատերազմները, քանի որ դրանք բացի բախտությունից, սովից, զոհերից ոչինչ չի տալիս պատերազմող կողմերին։
- Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։
Երբ պատերազմը հարկադրված է ճնշելու հմար արտաքին ագրեսիան, երբ երկրի անկախությունը և անվտանգություն իրապես վտանգված է։
- Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։
Կանտը կարծում էր, որ պատերազմները պետությունների միջև նոր հարաբերությունների ստեղծման ձգտում է։ Կնատը անհրաժեշտ էր համարում ստեղծել միջազգային միություն, որում պետությունները իրենց ազատ կզգան և չեն խանգարի այլոց զարգացմանը։
- Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։
Ըստ Կլաուզևիցի քաղաքականությունը ծնում է պատերազմ։ Ագրեսոր պետությունը խաղաղ քաղաքականության միջոցով փորձում է իր ազդեցությունը մեծացնել մեկ այլի վրա, և երբ դա չի հաջողվում նա անցնում է քաղաքականության մեկ այլ ձևի ՝ պատերազմի։
- Ագրեսոր պետությունները պատերազմ սկսելով ինչպիսի՞ խնդիրներ են ցանկանում լուծել։
Մեծացնել իր ազդեցության տարածքը, պարտված կողմի հարստությունը օգտագործել իր նպատակների համար։
- Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։
1988թ-ի արցախյան պատերազմը արդարացի էր հայերի կողմից, քանի որ մենք ապահովում էինք մեր տարածքային անկախությունը և անձեռնմխելիությունը։ Կարելի է ասել, որ սույն պատերազմը անարդար էր Ադրբեջանի կողմից, քանի որ նրանք փորձում էին խլել և սեփականացնել իրենց չպատկանող տարածք։
Անարդար կարելիէ համարել նաև Տիգրան Մեծի մղած մի շարք պատերազմներ, որոնցում նա գրավում էր ոչ հայկական տարածքներ։ Օրինակ՝ Ք․ա․ 69-66 թվականներին ընթացած հայ-հռոմեկան պատերազմը արդարացի էր Հռոմի կողմից, քանի, որ ի սկզբանե ագրեսոր է եղել Հայաստանը Պոնտոսի հետ միասին։
Համաշխարհային պատերազմները ՝ երկուսն ել անարդար էին, քանի որ զավթողական էին։
- Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։
Սառը պատերազմ, քաղաքացիական պատերազմ, կիբեռպատերազմներ, տեղեկատվական պատերազմ, հոգեբանական պատերազմ, կենսաբանական պատերազմ,կրոնական պատերազմ, գաղափարախոսական։
- Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։
Քանի որ տեղեկատվական, տրանսպորտային կապերի զարգացման հետ զուգընթաց “սեղմվել է” աշխարհի տարածքը,այն դարձել է հասանելի բոլորի համար։ Ստեղծվել են կազմակերպություններ ՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որոնք աշխարհում խաղաղությունը ապահովելու նպատակ ունեն։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։
Ինքներս տարվա սկզբում ականատես եղանք դրա սկսման վտանգին, ուստի այո՛, այն հնարավոր է։ Եվ եթե այն սկսվի այն անխտիր կլինի միջուկային, իսկ այդ դեպքում ըստ իս մարդկային քաղաքակրթությունը կբնաջնջվի երկրի երեսից։