1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։
Մարդկության պատմության մեջ երկրագնդի բնակչության թիվը ամենաարագ տեմպերով
աճել է XX դարում, հատկապես 1950–1970–ականներին: Այդ ժամանակաշրջանում
բնակչության թիվը տարեկան աճում էր 1,7–1,8%–ով, իսկ բացարձակ աճը կազմում էր 50–
70 մլն մարդ: Բնակչության թվի այդպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդագրական
պայթյուն անվանումը: Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի
նորանկախ երկրներին, որտեղ բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ
էապես կրճատվել էր մահացությունը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր:
Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում երկրագնդի բնակչության թվի տարեկան
աճի 90%–ը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը տարեկան աճում է 1,2–1,3%–ով
կամ 80–85 մլն մարդով:
XX դ. վերջում և XXI դ.
սկզբում բնակչության թվի ամենաբարձր տեմպերով աճ ունի Աֆրիկան, որին հաջորդում
է Լատինական Ամերիկան և Ասիան: Միևնույն ժամանակ դանդաղել են Եվրոպայի,
ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բնակչության թվի աճի տեմպերը:
Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը կազմում է 6,8 մլրդ մարդ:
2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։
Բնակչության վերարտադրության վրա ազդում են
ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային,
ժողովրդագրական և հոգեբանական գործոնները: Թեև ծնունդը և մահը իրենց էությամբ
կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում
հասարակական գործոններն ու պայմանները:
3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։
Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։
Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի,Չինաստան,Մեքսիկա, Արգենտինա, Ղազախստան, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բոլիվիա, Հունաստան-Երկրորդ տիպ
Կանադա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա,Իտալիա, Լյուքսենբուրգ,Նորվեգիա, Գերմանիա,Բելառուս, Ավստրալիա։- Առաջին տիպ
Դեղին գույն-առաջին տիպի երկրներ
Կանաչ գույն- երկրորդ տիպի