Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում:
1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ.-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):

Երաժշտական ժանրեր
Ռապսոդիա
Ռապսոդիա (հուն․՝ դյուցազնական երգ), գործիքային կամ վոկալային ստեղծագործություն գրված ազատ, ինպրովիզացված, դյուցազնական ոճում։
19-րդ դարում ռապսոդիան դառնում է գործիքային երաժշտության հայտնի ժանրերից մեկը․ազատ կառուցվածք ունեցող ստեղծագործություն է, վառ կոնտրաստային էպիզոդների հերթափոխով՝ լիրիկական, էպիկական, հերոսային-դրամատիկական կամ ուրախ-տոնական։
Ռապսոդիան գործիքային ֆանտազիայի ձև է ժողովրդական հյուսվածքի թեմաներով։ Այդ տերմինը հին հունական ծագում ունի։ Հնում «ռապսոդներ» անվանվել են ժողովրդական երգիչները, հերոսա-էպիկական ասույթների կատարողները ( նրանց կերպարները նկարագրված են Լիստի էպիզոդական ռապսոդիաներում)։ Թեև «ռապսոդիա» տերմինը օգտագործվել է արդեն հարյուրամյակի սկզբում որոշ չեխ հեղինակների կողմից, այդ ժանրի հիրավի ստեղծողը համարվում է Ֆ.Լիստը։ Նրա հունգարական ռապսոդիաների մեծամասնությունը հիմնված է դանդաղ երգեցիկ մեղեդիների վրա, որոնց հաջորդում են ռեչիտատիվային հատվածները և ավարտվում են շատ արագ պարերով (սովորաբար ժողովրդական պարային թեմաների վարիացիաների տեսքով) ։
Ռապսոդիաները իրենց մասշտաբովբազմատեսակ են։ Դրանց մեջ կան համեմատաբար ոչ այնքան մեծ պիեսներ, ինչպիսին է Լիստի հայտնի Վեցերորդ հունգարական ռապսոդիան։ Սակայն նույն անվանումն է տրվում նաև բավականին լայնածավալ պիեսներին, ինչպիսին են Ռախմանինովի նվագախմբային «Պագանինիի թեմայով ռապսոդիան» դաշնամուրի համար կամ Կարա Կարաևի սիմֆոնիկ «Ալբանական ռապսոդիան» ։
Սիմֆոնիա
Սիմֆոնիա (հին հուն․՝ συμφωνία — «ներդաշնակություն, ներդաշնակ ձայն»), երաժշտական ստեղծագործություն նվագախմբի համար։ Որպես կանոն, սիմֆոնիաները գրվում են խառը կազմ ունեցող (սիմֆոնիկ) մեծ նվագախմբերի համար, սակայն գոյություն ունեն նաև սիմֆոնիաներ լարային, կամերային, փողային և այլ նվագախմբերի համար, սիմֆոնիայի մեջ կարող են մտնել երգչախումբը և մենակատար վոկալային ձայները։ Հայտնի են նաև այնպիսի ժանրերի տարատեսակներ, ինչպիսիք են սիմֆոնիա համերգը (մենակատար գործիքով նվագախմբի համար) և համերգային սիմֆոնիան (երկուսից մինչև ինը մենակատար գործիքներ), որոնք իրենց բնույթով մոտ են համերգին։ Համանմանությամբ կարող են կիրառել «սիմֆոնիա» անունը, ժանրային կառուցվածքի տարրերի հետ միասին, երգչախմբի համար ստեղծագործություններ (երգչախմբային սիմֆոնիա) կամ ստեղծագործություններ գործիքի համար (հատկապես երգեհոնի, երբեմն՝ դաշնամուրի համար)։ Սիմֆոնիան կարող է սերտ կապ ունենալ երաժշտական այլ ժանրերի հետ՝ ստեղծելով այնպիսի հիբրիդային ժանրեր, ինչպիսիք են սիմֆոնի սյուիտը, սիմֆոնիա երևակայությունը, սիմֆոնիա պոեմը, սիմֆոնիա կանտատը :
Դասական սիմֆոնիան (ստեղծվել է վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորների կողմից) կազմված է, որպես կանոն, չորս մասերից, որոնք գրված են սոնատային ցիկլային ձևով։ 19-20-րդ դարերում լայն տարածում են գտել ինչպես շատ, այնպես էլ քիչ մասերից բաղկացած ստեղծագործությունները։
Ակադեմիական երաժշտության մեջ սիմֆոնիան զբաղեցնում է նույն տեղը, ինչպիսին զբաղեցնում է դրաման կամ վեպը գրականության մեջ: Նա անուն է տվել նոր, նախկինում անհայտ նվագախմբի կազմին և գործիքային երաժշտության ամենազգալի շրջանին՝ իր ձևերի և ժանրերի լայն շրջանակին, որոնց միավորում է «սիմֆոնիկ երաժշտություն» անվանումը:
Կոնցերտ
Կոնցերտը դասական երաժշտության տարածված ժանր է, երաժշտական ստեղծագործություն է՝ գրված մենակատար գործիքի կամ վոկալի համար՝ նվագախմբի հետ։ Կոնցերտ բառը լատիներեն նշանակում է մրցել, մրցակցել, իսկ իտալերեն՝ համաձայնություն, ներդաշնակություն։
Կոնցերտում մենակատարը մրցության մեջ է մտնում նվագախմբի հետ։ Կոնցերտի հիմքում ընկած է մենակատարի և նվագախմբի հակադրությունը, համադրությունը, բախումն ու երկխոսությունը։ Այստեղ կարևոր դեր ունեն մենակատարի առանձին վիրտուոզային պարտիաները՝ կադենցիաները։ Վերջիններիս կատարման ժամանակ մեծ մասամբ նվագախումբը լռում է։
Կոնցերտների հին սերնդի տեսակներից է Կոնչերտո-Գրոսսոն (իտալ.՝ մեծ կոնցերտ), որտեղ մրցույթն ընթանում է նվագախմբի գործիքների առանձին խմբերի միջև։ Դասական ավանդական կոնցերտները ունեն երեք մաս։ Եզրային մասերը սովորաբար արագ են, իսկ միջին մասը՝ դանդաղ։ Առաջին մասը կոչվում է սոնատային ալլեգրո, երկրորդը՝ դանդաղ մաս, իսկ երրորդը՝ ֆինալ։
Հայտնի են Վիվալդիի, Մոցարտի, Բեթհովենի կոնցերտները, տարբեր ազգային կոմպոզիտորական դպրոցների պատկանող՝ Շոպենի, Շումանի, Մենդելսոնի, Գրիգի, Չայկովսկու, Ռախմանինովի և այլոց կոնցերտները տարբեր երաժշտական գործիքների և նվագախմբի համար։
Արամ Խաչատրյանի՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը հայ իրականության մեջ առաջինն է։ Գրվել է 1937 թ. և նվիրված է կոնցերտի առաջին կատարող, ռուս դաշնակահար Լև Օբորինին։
Ժամանակակից երաժշտական ոճեր և ուղություններ
Այս մասին ես պատրաստել եմ առանձին նյութ։ Ահա հղումը։