Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք…
Հեռավար-առցանց ուսուցում․աշխարհագրություն
Դասի հղումը 1․ Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև: Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, միգրացիաները, պատերազմները, տնտեսության մասնագիտացման բնույթը և այլն: Բնակչության վերարտադրության բնույթով է պայմանավորված բնակչության տարիքային կազմը։ Իմանալով, թե վերարտադրության որ տիպին է պատկանում…
Աշխարհագրություն առաջադրանք․մարտի 30-ապրիլի 10
1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։ 2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։ Իմ կարծիքով պառլամենտական հանրապետությունը, քանի որ մեկ հոգին չի կարող անսխալ կառավարել, իսկ պառլամետը կազմված է շատ մարդկանցից, իսկ նրանք միասին կկարողանան ճիշտ որոշումներ կայացնել։ 3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց…
Հեռավար առցանց ուսուցում․ աշխարհագրություն․ Աշխարհի բնակչությունը
Դասի հղումը։ 1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։ Մարդկության պատմության մեջ երկրագնդի բնակչության թիվը ամենաարագ տեմպերով աճել է XX դարում, հատկապես 1950–1970–ականներին: Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը տարեկան աճում էր 1,7–1,8%–ով, իսկ բացարձակ աճը կազմում էր 50– 70 մլն մարդ: Բնակչության թվի այդպիսի աննախադեպ աճը ստացավ…
Հեռավար-առցանց ուսուցում․ Հայոց պատմություն․ 6-10
Քրիստոնեության ընդունումը Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր…
Ուսանողի օրագիր
Արդեն ավարտին է հասնում հեռավար-առցանց ուսուցման չորրորդ շաբաթը։ Այս չորս շաբաթների ընթացքում ես հասցրի ձանձրանալ հեռավար-առցանց ուսուցումից։ Առաջին շաբաթը շատ ոգևորված էի, սակայն ժամանակի հետ սկսեցի հոգնել դասերի մեծ քանակից, նրանից, որ ամբողջ օրը զբաղված եմ լինում դասերով։ Այս ամենի միակ դրական կողմը այն է, որ ստիպված չեմ առավոտյան շուտ արթնանալ։ Մեծ պլաններ ունեի կապված…
Ապրիլյան ֆլեշմոբ հայերենից
1.Պաս-տաս, ուլ-ութ, յոդ-յոթ, լինգ-հինգ, ցեց- վեց, թաս- տաս 2.Կ տառը 3.Դուդուկ 4.Արմեն-Արմինե 5.Ժամանակ-ատեն աղեկ-լավ աղվոր֊գեղեցիկ ճատրակ֊շախմատ նավթ֊քարյուղ անանկ֊մանչ փակ֊գոց ատամ֊ակռա լմննալ֊լրանալ քակել֊քանդել այնպես֊այնպիսի ֆինանսական֊ելևմտային հյուլե֊ատոմ ամուսին֊էրիկ բռնցքամարտ֊կռփամարտ հոն֊այնտեղ այստեղ֊հոս փող֊ստակ։ 6.ա-մանուշակագույն, վարդագույն, դարչնագուն, բ-մոխրագույն, փիրուզագույն, ծիրանագույն, գ-ոսկեգույն, արծաթագույն,բրոնզագույն 7․Անկեղծ ասած ես ոչ մի արտասոոր բանո չեմ զբաղվում, միայն դասերով։ Մեծ պլաններ ունեի գրքեր կարդալու, իմ…
Հեռավար-առցանց ուսուցում․ մաթեմատիկա մարտի 30-ից ապրիլի 10
Տեքստային խնդիրներ 1. 30 էջը մուտքագրելու համար օպերատորներից առաջինը ծախսում է 5ժ, իսկ երկրորդը՝ 6ժ: ա/ Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 1 ժամում: Պատ՝. 11 էջ։ բ/ Քանի՞ էջ կմուտքագրի առաջին օպերատորը այն ժամանակահատվածում, երբ երկրորդը մուտքագրում է 35 էջ: Պատ՝. 42 էջ։ գ/ Քանի՞ էջ է մուտքագրել առաջին օպերատորը, եթե նրանք համատեղ…
Հասարակագիտություն․ 6-10
Ազատություն և պատասխանատվություն Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ազատության սահմանները և իմ պատկերացմամբ նրանք վերջանում են, երբ մարդ սկսում է ներխուժել մի այլ մարդու ազատության սահմանները: Յուրաքանչյուրս ունենք ազատություն խոսելու, արտահայտվելու, շարժվելու և այլն… Սակայն ոչ բոլորն են այդ ազատությունը ճիշտ օգտագործում և մարդկանց մեծամասնությունը չարահում է իրեն տրված ազատությունը, իրեն թույլ տալով սխալ արտահայտվել…
Distance learning: 6-10
1. Put in much or many Did you buy much food? There aren’t many hotels in this town. We haven’t got much petrol. Were there many people on the train? Did many students fail the examination? She hasn’t got much money. I haven’t seen him for many years. 2. Fill in much/many/a lot of Sue drinks much tea. We didn’t spend much money. We’ll have to hurry. We haven’t got much time. He always puts much salt on his food….
Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները` անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն), օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև, օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով: Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում: Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար հատուկ սպիտակուցների և այլ նյութերի: ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը: Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով): Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված, <<ինքնապարփակ>> ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով: Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր: Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա: Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները: Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը: Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:…
You must be logged in to post a comment.