Կոշ, Կոշի բերդ

Պատմական Կուաշը ՝ ավելի հայտնի Կոշը հայկական հին բնակավայր է և հիշատակվում է 4-րդ դարից ի վեր, որպես Արշակունիների թագավորական կալվածք: Այստեղ է թաղված Հայոց Տիրան թագավորը: Եղիշե պատիչը գրում է, որ Կոշում էր գտնվում արքունի ձմեռանոցներից մեկը:

12-րդ դարի վերջում, Զաքարե եւ Իվանե Զաքարյան եղբայրների հայ-վրացական բանակով սելջուկ-թուրքերից Արագածոտնի ազատագրումից հետո, Կոշի մոտ, ներկայիս խճուղու եզրին, Պետրոս Ականատեսը 1195թ. կանգնեցնում է գեղաքանդակ խաչքար՝ ի նշանավորումը տարած հաղթանակների ու գավառի ազատագրման: 1176թ. ապրիլի 11-ին Կոշում եւ շրջակա գյուղերում տեղի է ունեցել երկրաշարժ, որից վնասվել են Կոշի Սբ Ստեփանոս, Բյուրականի Սբ Հովհաննես, Փարպիի Ծիրանավոր, Թարգմանչաց, Արուճի, Թալինի եկեղեցիներն ու բազմաթիվ աշխարհիկ շինություններ:

Կոշը հարուստ է բազմաբնույթ հուշարձաններով: Գյուղի հյուսիս-արեւելյան կողմում, ձորալանջի բարձունքի վրա կանգուն է 7-րդ դարի սկզբին կառուցված Սբ Ստեփանոս եկեղեցին: Այն խաչաձեւ հատակագծով, կենտրոնագմբեթ, երկու ավանդատներով, փոքրիկ եկեղեցի է, որը նմանատիպ պաշտամունքային կառույցների մեջ հնագույններից է: Եկեղեցին մեզ էր հասել ամբողջությամբ կործանված վիճակում: Կանգուն էին միայն պատերն ու գմբեթատակ փոխանցումը: Կործանվել էր գմբեթը եւ արեւմտյան խաչթեւի ծածկը: 1972-1974թթ. զգալի աշխատանքներ են կատարվել եկեղեցին վերանորոգելու համար եւ դրանք վերջնականապես ավարտվել են 2007թ.: Վերականգնվել է ութանիստ գմբեթը, բեմը եւ այլն:

Հայ հնագետները հին քաղաքակրթության նոր գտածոներ են պեղել. 2013-ի ամփոփում |  ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/13/1164198/

28.02.2022

Կոշի բերդ

ԿՈՇԻ «ԱՂՋԿԱ ԲԵՐԴ» ԱՄՐՈՑ – idiscoverarmenia

Կոշի բերդը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս, այն թվագրվում է 13-րդ դար:

Ամրոցն-համալիրն ունի ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ բերդի ստորին հատվածը՝ կոպտատաշ բազալտով: Մուտքերը հյուսիսից (այժմ՝ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ-անցումով:

Ըստ ավանդության Լենկ Թեմուրը իմանումէ մի անհավանական գեղեցկության տեր աղջկա մասին և իր զինվորների հրաման տալիս այդ աղջկան իր մոտ բերել: Աղջիկն էլ չցանկանալով օտարի կին դառնալ ճարահատյալ իրեն բերդի բարձունքից անդունդն է նետու և զոհվում: Նրա անունով էլ բերդը անվանում են նաև Աղջկա բերդ:

Աղբյուրներ՝

AmrGeo

Շողակաթ-Կոշ

28.02.2022

Leave a comment