Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը

  • Հասցե
  • Քարտեզ
  • Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան
    Մյասնիկյան փող., 28 շենք(Դիլիջանի տարածաշրջան)
  • Աշխատանքային օրեր, ժամեր
    • Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր 10:00-17:40
  • Հեռախոսահամարներ
  • Տոմսի արժեքը՝ 500 դրամ,
  • էքսկուրսավարի ծառայություն՝ 1500 դրամ:

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը հիմնադրել է ուսուցիչ Եղիշե Հովսեփյանը 1950թ.: Այն պատմում, ներկայացնում և ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմական զարգացման, նրանց վարած կենցաղի, նյութական մշակույթի հուշարձանների ,պատմաաշխարհագրական պայմանների մասին:

Թանգարանի նախկին շենքը կառուցվել է 1926թ. և ծառայել է որպես հյուրանոց, այնուհետև օգտագործվել է որպես հիվանդանոց, իսկ հետագայում՝ դարձյալ հյուրանոց: 1967թ. վերանորոգումից հետո հանձնվել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահին: 2005թ. հին շենքը քանդվել է և հինգ տարվա ընթացքում կառուցվել թանգարանի նոր շենքը՝ քաղաքային իշխանության ֆինանսավորմամբ: 2010 թ. տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական բացումը, իսկ 2011թ. ապրիլի 1-ից այն բաց է եղել նաև այցելուների համար:

Երկրագիտական թանգարանը վարպետաց դասեր է անցկացնում այցելուների համար հետևյալ ուղություններով՝

  • Գորգի վարպետաց դասն անցկացվում է թանգարանի ստորին բաժնում՝ հնագիտության, ազգագրության սրահում։ Նախապես հինած և արդեն որոշակի գործված տորքի վրա մասնակիցները, վարպետի հետ միասին փորձում են բրդյա թելերով գործել գորգի հանգույցը։ Ընթացքը ուղորդվում է պատմական մասով, խոսվում է սկսած հինելու ընթացքից մինչև գորգարվեստի ծագումնաբանության, տիպական առարնձահատկության, գեղազարդման համակարգի, բրդյա թելերի գունավորման ինչպես նաև աշխատանքային գործիքների մասին։
  • Բատիկի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Նախապես փոքր փայտե շրջանակի վրա ձգված, հիմնականում շիֆոնե կտորին, արվում է նկար։ Նկարը հատուկ նյութով ընդգծվում է ժամանակը խնայելու համար, որովհետև այն որոշոկի ժամանակ է պահանջում որպեսզի չորանա, իսկ վարպետաց դասի մասնակիցներին մնում է ընտրել համապատասխան գույնը և ներկելով կտորը՝ ստանալ ինքնատիպ արվեստի գեղեցիկ գործ։ Աշխատանքի ընթացքում խոսվում է բատիկի կատարման սկզբնական ընթացքի մասին ընդհում սկսած կտորը շրջանակի վրա ձգելուց մինչև ավարտուն աշխատանք ստանալը։ Խոսվում է նաև բատիկի կտորեղենի, ներկերի և տեխնիկաների տարբերության մասին։ Այս ամենից հետո մասնակիցը, ցանկության դեպքում, աշխատանքը ամբողջական, կամ կիսատ կարող է վերցնել իր հետ։
  • Կարպետի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Նախապես փայտե փոքր շրջանակի վրա բամբակյա թելերով կատարված հենքի վրա, գործվում է հյուսքը ժամանակը խնայելու համար։ Մասնակիցները վարպետի օգնութայմբ սկսում են գործել բրդյա, կամ կիսաբրդյա թելերով, ծանոթանում զագդանախշի գործման տեխնիկային։ Ներկայացվում է կատարողական սկզբնական աշխատանքը, կարպետի պատմությունը, տեսակները, զարդանախշի առանձնահատկությունը, գործվածքների կատարողական տարբեր տեխնիկաները։ Որից հետո մասնակիցը, ցանկության դեպքում, գործվածքը ամբողջական, կամ կիսատ կարող է վերցնել իր հետ։
  • Զարդերի պատրաստման վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Աշխատում են պղնձով, բնական և կիսաբնական քարերով։ Որպես օրինակ են ծառայում նաև թանգարանի հնագիտական բաժնի զարդերը։
  • Գրաֆիկայի վարպետաց դասերը անց են կացվում 2-5 հոգանոց խմբերով։ Մասնակիցներին ներկայացվում է Դիլիջանի մասին ակնարկ, քաղաքի պատմամշակութայնին արժեքները, հուշարձանները, բնությունը, կրթությունը, արնեստներն ու արհեստները։ Խոսվում է թանգարանի պատմության, կրթական դերի, առանձին բաժինների և ինքնատիպության մասին։ Ներկայացվում է գրաֆիկայի տեսակները, փորագրանկարչության կատարողական տարբեր տեխնիկաները։ Խոսվում է տարբեր նյութերից փորագրարվեստի տպաձևերի ստացման առանձնահատկությունների մասին։ Մասնակիցները ընտրում են նախապես ստացված տպաձևը / նյութը՝ պղինձ, ցինկ, կամ լինոլիում/ , ներկում են իրենց ընտրած գույներով, որից հետո գրաֆիկայի հաստոցի միջոցով թղթի վրա ստանում ենք յուօրինակ տպածոն։ Որից հետո մասնակիցները, ցանկության դեպքում, կարող են վերցնել տպածոները, իրենց հետ տանելով մի կտոր Դիլիջան։ Հարյուրավոր դիլիջաններ կհայտնվեն թանգարանի այցելուների տներում ու միմյանց նման լինելով, դրանցից յուրաքանչյուրը կունենա գույնով, երանգով կամ որևէ այլ փոքր դետալով առանձնացող անհատական պատմություն։

Ծառաությունը առավել մանրամասն ՝հղումով

Leave a comment