Հին Դիլիջան

Դիլիջանը քաղաք է ՀՀ տավուշի մարզում: Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: 

Դիլիջանի տեղում հայտնաբերվել են հին բնակատեղիի հետքեր: Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: 19-րդ դարում 40-ական թթ այն մտնում է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Այն տարբեր ժամանակներում եղել է գյուղ, գյուղաքաղաք, ավան, որը բաժանված է եղել 2 թաղի` Հին թաղ, որը եղել է զուտ հայաբնակ, և Նոր թաղ, որն եղել է ռուսաբնակ: 

Պատմական Հին Դիլիջանը քաղաքի Շարամբեյան թաղամասն է։ 19-րդ դարի շունչը դեռ հնարավոր է զգալ այնտեղ, ինչ էլ բազամթիվ զբոսաշրջիկների ամեն տարի բերում է այստեղ։

Այս փողոցի կառուցման գործում շատ մեծ ներդրում ունի Հովհաննես Շարամբեյանը, ով իր կյանքի 30 տարիները նվիրել է փողոցի վերականգնմանը՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Փողոցը այժմ կրում է նրա անունը

Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրում հնարավոր է զգալ 19-րդ դարի հին Դիլիջանի շունչը:

Հյուրանոցի տարածքում են սրճարան, ռեստորան, հացատուն և այլ հետաքրքրիր վայրեր, որոնք ներկայացնում են 19-րդ դարին հատուկ կենսակերպը: Այստեղ ցուցադրված են այդ շրջանին բնորոշ ձեռագործ երաժշտական գործիքներ: Այս հյուրանոցը, բացի հանգստից տրամադրում է նաև գիտելիքներ քաղաքի պատմության և մշակույթի մասին: 

Հյուրանոցի համարները զարդարված են 19-րդ դարի հնաոճ կահույքով, Թուֆենկյանի գորգերով: Յուրաքանչյուր համար ունի մեծ պատշգամբ: Որտեղից հիասքանչ տեսարանը է բացվում դեպի Դիլիջան քաղաք և Տավուշի անտառներ:

Չնայած այն փաստին, որ ներկա ժամանակահատվածում թաղամասում մշտական բնակություն հաստատող ոչ մի ընտանիք չկա, փոքրիկ քաղաքի սիրտը լույսերից անպակաս է՝ առավոտյան արևն է լուսավորում հին միջավայրը, երեկոյան՝ կախված լապտերները:

Անհատների շարժն այստեղ ևս չի դադարում, աշխարհի ամենատարբեր վայրերից քաղաքին հյուր են գալիս զբոսաշրջիկները՝ տեսնելու այս գողտրիկ հնավայրը:

Այս յուրօրինակ օջախում չեն դադարում ծաղկել մշակույթն ու արհեստը: Փողոցի անկյուններում երևում են փայտե փորագրության, սպասքի արհեստանոցները, տեսանելի է արվեստի պատկերասրահը, ինչպես նաև ոչ մեկի աչքից չի կարող վրիպել հուշանվերների խանութը:

Թաղամասի ծայրամասոգմ է գտնվում «Հին Դիլիջան Հայկանուշ» ռեստորանը, որը անտարբեր չի թողնում այցելուներին։

Աղբյուր 17.am, barevarmenia.com, narek0428.wordpress.com, wikipedia.org

6/02/2022, 13/02/2022

Leave a comment