Տարածք– 69 700կմ քառ.
Բնակչություն– Վրաստանի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 729 635 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 53.5 մարդ/կմ։Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։
Պետական լեզու– վրացերեն
Կրոն– քրիստոնեություն
Ժամային գոտի– GET +4
Էլեկտրաէներգիա-220W
Ինտերնետ գոտի/դոմենյին հասցե՝.ge .გე
Միջազգային հեռախոսային կոդ– +995
Տարադրամ– վրացական լարի
Տրանսպորտ-Վրաստանում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրաֆիկացված են։ Ավտոճանապարհների երկարությունը 22,3 հազար կմ է, որից 19,1 հզ․ կմ կոշտ ծածկով։Տրանսպորտը զարգացած է ամենուր։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի շնորհիվ Վրաստանը կապվում է Հարավկովկասյան երկրների և Ռուսաստանի հետ։Ծովային գլխավոր նավահանգիստներն են Բաթումը, Փոթին, Սուխումը։
Երկրի գլխավոր օդանավակայաններն են Թբիլիսին, Քութայիսը, Սուխումը։
Պետական տոներ
Աշխարհագրություն
Վրաստանը գտնվում է Հարավային Կովկասում (Միջին Արևելք)։ Երբեմն այն համարում են Արևելյան Եվրոպայի մաս։Աշխարհագրական նպաստավոր դիրքի և բարդ լեռնագրության շնորհիվ կլիման և բնությունը խիստ բազմազան են։։ Կովկասյան տարածաշրջանը, որում տեղակայված է երկիրը, համարվում է ալպիական շարժական երկրամաս, ինչով պայմանավորված է բազմաբնույթ ռելիեֆը և տարատեսակ լանդշաֆտները, կլիման ու ջրագրությունը, բուսական ու կենդանական աշխարհը։
Վարչական բաժանում
Մխարե, Վրաստանի վարչական բաժանման միավոր։Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։
Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝
Գուրիայի մարզ (Օզուրգեթ)
Իմերեթի մարզ (Քութայիս)
Կախեթի մարզ (Թելավ)
Քվեմո-Քարթլի (Ռուսթավի)
Մցխեթ-Մթիանեթ (Մցխեթա)
Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ (Ամբրոլաուրի)
Սամեգրելո և Զեմո-Սվանեթի (Զուգդիդի)
Սամցխե-Ջավախք (Ախալցխա)
Շիդա Քարթլի (Գորի)
Կլիմա
Վրաստանի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլխիդայի դաշտավայրին (500-600 մ բարձրություններում) բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։
Հունվարի միջին ջերմաստիճանը 3-6 °C է, օգոստոսինը՝ 23- 24 °C, տարեկան տեղումները՝ 1200- 2800 մմ։
Հայերը Վրաստանում
Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, 3-րդ դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված էին երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը՝ սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին։ Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում։ Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո։ Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ։ Քանզի Վրաստանը ռազմատարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով։ Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ։ Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Թբիլիսին ու Երևանը, Քութայիսն ու Գյումրին, Բաթումն ու Վանաձորը։ Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև։
Հայերի թիվը Վրաստանի շրջաններում
Սամցխե-Ջավախք 115.000 – 150.000
Թբիլիսի 85.000 – 150.000[փա՞ստ]
Աբխազիա 45.000 – 70.000[փա՞ստ]
Քվեմո Քարթլի – 32.000 – 40.000
Աջարիա – 10.000 – 12.000
Շիդա Քարթլի – 5.000
Կախեթի մարզ – 4.000