Հասրակագիտության քննության առաջադրանքներից մեկը հոդվածի վերլուծություններ: Երկար չէի կարողանում թեման ընտրել,բայց երբ բացեցի որոնողական համակարգը անկախ ինձանից հավաքեցի թրաֆիքինգ բառը: Հոդվածը ընթելցելուց հետո հասկկացա,որթեման շատ հետաքրքիր և կարևոր է: Այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ հենց այդ հոդվածի վրա:
Թրաֆիքինգը հանցագործություն է մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Հոդվածումներկայացվածտվյալները 2017թ.-ի էին, սակայն ընդհանուր վիճակագրությունը պարզ երևում էր: Համաշխարհային մակարդակով հետևյալ պատկերն է՝ թրաֆիքինգի առավել տարածված ձևերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առք ու վաճառքը, օրգանների կորզումը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի (85.7%), իսկ կանանց շրջանում` սեռական շահագործման թրաֆիքինգը (72%): Կանայք առավել հաճախ են թրաֆիքինգի զոհ դառնում (51%), թեպետ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, վերջին տարիներին նկատվում է նաև տղամարդկանց (21%) և երեխաների (28%) շրջանում թրաֆիքինգից տուժածների աճ:
Թրաֆիքինգի վերաբրյալ վիճակագրություններն ու հաշվարկներն իրականացնում է ԱՀԿ-ն (Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը), ըստ նրա թրաֆիքինգը ամեն տարի կուտակում է միլլիադավոր անօրինակն գումաներ, մեծ մասը սեռական շահագործումից: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ամեն տարի հրապարակում է «Զեկույց մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ», որում Հայստանը բավականին առաջատար դիրք է գրավում թրաֆիքինգի դեմ պայքարում: Հայաստանում ներքին թրաֆիքինգը թույլ է զարգացած, և հիմնականում տուժողները կանայք են: Տուժածների մասին վերլուծությունը ստողծում է պատկեր ըստորի տուժում են միայնակ, ամուսնալուծված, այրի կանայք, որոնք ապրում են սոցիալապս ծանր կամ ծայրահեղ ծանր իրավիճակում: Ըստ իս այս խնդիրը կարող է լուծում գտնել, եթե հասարակությունը փորձի այն լուծել: քանի որ խնդրի արմատը ավելի խորքային է: Եվ այդ արմատը հասարակության մեջ գենդերային խտրականության արմատավորումն է: Պատկերը հայաստանում և աշխարհում այսպիսին է, որովհետև աշխատանքային ոլորտում գենդերային անհավասարությունը հասնում է մաքսիմալի: Տղամարդիկ ավելի շատ են վարձատրվում կատարելով նույն աշխատանքը ինչկինը: Աշխատակցի ընտրման հարցում նախընտրությունը տրվում էտղամարդուն, քանի որ «տղամարդը տուն պահող է », « կինը լավ չի աշխատի», « կինը կամուսնանա կհեռանա աշխատանքից »: Նման կարծրատիպերի պատճառով Հայսատանում գործազուրկների գերակշիռ մասը կանայք են: Իսկ սա իր հերթին բերում է թրաֆիքինգի:
Այսինքն մենք գալիս ենք այն եզրահանգման, որ թրաֆիքինգիլավագույն լուծումը դա բնակչությանը օրինական աշխատանքով ապահովելն է: Եթե լինի օրինական, լավ վարձատրվող աշխատանք գայթակությունը դեպի մեծ գումարներ օտար երկրներում վաստակելու հանդեպ կնվազի:
Արտաքին թիաֆիքինգի դեմ պայքարնավելի բարդ է քան ներքինի: Քանի որ պետությունը, օրինապահ մարմինները, չունեն այն անձեռնմխելիությունը, որը ունի երկրի ներսում: Ըստ վիճակագրության թրաֆիքինգի դեպքեր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գրանցվել են հիմնականում երեք երկրներում` Արաբական Միացյալ Էմիրություններում (առավել հաճախ՝ Դուբայում), Ռուսաստանում և Թուրքիայում:
Դեպքերըբացահյտելու ևդրանց լուծում տալը բարդ է լինում գլխավորապես Թուրքիայում, քանի որ բացակաայում են որևէ տիպի դիվանագիտական կապերը: Այս դեպերում անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների, միջնորդ պետությունների միաջամտությունը:
Մեր հասարակությունըպետք պայքարի թրաֆիքինգի դեմ, քանի որ ոչ ոք արժանի չէ այդտեսակ վերաբերմունը, բոլորը պետք է գնահատվեն իրենց կատարած աշխատանքի համար, քանի որ բոլորը ունեն ընտրույան հնարավորություն, բոլորը ունեն ազատ ապրելու, տեղաշարժվելու իրավունք:
Հոդվածը այստեղ