Մասնագիտական այց Արմենիա Վայն. ամփոփում

Եռալեզու նախագծի վերջնակետը Արմենիա Վայնն էր՝ Հայաստանի խոշորագույն գինեարտադրող գործարանը: Փոքրիկ ընտանեկան գինեգործարաններից հետո Արմենիա Վայնը թվում է մի հսկա: Տեղ հասնելուն պես առաջին բանը որ նկատում ես՝ դա նրա վեհությունն ու շքեղությունն է, թեպետ շքեղ լինելու համար նրան բավական է միայն կարմիր տուֆը:

Գործարանի հետ մեզ ծանոթացրեց տեղի տուրիզմի բաժինի ղեկավար՝ Մարիամը: Նա մեզ ներկայացրեց թե՛ գործարանի անցած ուղին,նրա պատմությունը, թե՛ ներկայում տեղի ունեցող իրադարձությունները, օգտագործվող տեխնիկան, և իհարկե ապագայում սպասվող նորությունների մասին:

Շատ տպավորված եմ և անշուշտ բոլոր գինու սիրահարներին այցելել Արմենիա Վայն:

Գործարանի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով:

Leave a comment