Մրսած թափառումը Գյումրիում

Նախատոնական դեկտեմբերի 28ը սկսվեց շատ վաղ՝ պատրաստվում էի ճամփորդության դեպի Գյումրի։ Մեր մշակութային մայրաքաղաքը բռնում և էլ բաց չի թողնում եթե մի անգամ այցելես։ Երկու անգամ լինելով Գյումրիում էլի ու էլի եմ ուզում վերադառնալ։

Ճամփորդությունը շատ ուրախ սկսվեց գնացքի մեջ ուրախ տրամադրություն էր տիրում, բոլորս միասին երգում պարում էինք, տարբեր խաղեր խաղում։ Անգամ չնկատեցինք ինչպես անցան երեք ժամերը և մենք հասանք Գյումրի։

Գյումրիում սկսեցինք մեր քայլքը դեպի քաղաքի կարևորագույն պատմամշակութային վայրեր։ Մենք եղանք Գյումրվա հրապարակում, Գորկու այգում, Յոթ Վերք եկեղեցում, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Վարպետաց փողոցում,որի վրա էին գտնվում երեք վարպետների՝ Իսահակյանի, Ֆրունզիկի և Շիրազի տուն֊թանգարանները։

Շատ հետաքրքիր պատմություններ լսեցինք, օրը անցավ ինֆորմատիվ և շատ լեցուն։ Ճաշելուց հետո մի փոքր էլ քայլեցինք և վերադարձանք կայարան։ Հետ դարձի ճանապարհը նույնպես շատ ուրախ անցավ և մենք լիքը դրական էմոցիաներով հասանք տուն։

Leave a comment