1920 և 2020 թվականներ, որոնք բխտորոշ էին հայ ժողովրդի համար: Պատերազմներ, որոնք խլեցին բազում կյանքեր, տարածքներ:
Մենք կարող ենք ակնհայտ նմանություններ տեսնել այս երկու պատերազմների միջև: Նախ՝ ժամանակաշրջանը, 1920-2020, սեպտեմբերի 28՝ պատերազմի սկիզբ: Երկու դեպքերում Թուրքիան առանց պատերազմ հայտրարելու սկսեց պատերազմը: Երկու դեպքերում էլ թշնամական զորքերը թվաքանակով և սպառազինությամբ գերազանցում էին մեզ:
Մեր զորքերի դիմադրությունը անհամեմատելի են, քանի որ մերօրյա պատերազմում նրանք դիմադրում էինայնքան, ինչքան դա հնարավոր էր:
Կարող ենք համեմատել աշխարհի արձագանքը, թե 1920-ին, թե 2020-ին նրանք ուղղակի լռեցին և միայնակ թողեցին հայ ժողովրդին, երկու դեպքերում էլ բացի կոչերից չստացանք ոչինչ: Ռուսաստանը վարեց էլի նույն քաղաքականությունը՝ ռազմական առումով ոչ մի միջամտություն չցուցաբերեց, իսկ երբ հարցը հասավ պայմանագրի ստորագրմանը պատրաստ էր *օգնել*: 1920-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով նրան հաջողվեց այդ խորամանկությամբ ստանալ Հայաստանի կառավարությունը և խորհրդայնացնել այն: Իսկ հիմա մեզ մնում է պայքարել և պահպանել մեր ինքուրույնությունը, պետականությունը, քանի որ դրա կորստի վտանքը հիմա կա: Եվ մեր ամեն օրը պետք է պայքար լինի դա թույլ չտալու համար: