Ծնվել և մեծանալով գյուղում՝ մանկուց ծանոթ եմ եղել հաց թխելու արարողությանը։ Ինձ համար այն երբեք նորություն չի եղել։ Երբ շատ փոքր էի, տատիկս և մայրս ամսվա մեջ 2-3 անգամ լավաշ էին պատրաստում, հատուկ ինձ համար էլ փոքրիկ “բոքոնիկներ” էին պատրաստում։ Շատ էի սիրում գնալ, խառնվել այդ գործերին, ալյուրի հետ ինչ ասես չէի անում։ Երբ տեսնում էի, որ բոլորը զբաղված են, խմորից մի փոքրիկ մաս էի գողանում ու դուրս վազում. փոքրիկ ավազակիս թվում էր, որ ոչ ոք ոչինչ չի նկատել։ Դրսում այնքան էի խաղում այդ խմորի հետ, որ այն չորանում, ճաքճքում էր ու անպիտան դառնում։ Հետ էի վազում նոր խմորի հետևից ու երբ ցավով հասկանում էի, որ խմորը վերածվել է գնդերի, հպարտ հայտարարում էի, որ ես կփոխանցեմ գնդերը (մտածում էի. “Լավ է այսպես, քան ոչինչ”)։ Այն ժամանակ ես վստահ էի, որ շատ լուրջ աշխատանք եմ անում, որ առանց ինձ գործը առաջ չի գնա։ Եվ քանի որ մենք իրականացնում էինք արտադրական ուսուցում, ես հստակ գիտեի, որ թխելու եմ լավաշ։


Ըստ մեծերից եկած ավանդության՝ առաջին լավաշը պետք է տնից դուրս հանել, օրինակ՝ տալ որևէ ճամփորդի, փողոցով անցնող հարևանի, դրսում խաղացող երեխաներին, բայց՝ ոչ տան անդամներին։ Չգիտեմ՝ ինչի հետ է կապված այս սովորույթը, բայց այն բարի և դրական է։ Ու երբ մենք էին զբաղված լավաշով, մեր դուռը թակեց հարևանուհին, ում և տվեցինք առաջին լավաշը։
Շատ եմ ողջունում արտադրական ուսուցումը, այն ունի դրական և միմիայն դրական կողմեր։ Դժվար որևէ մեկը զբաղվի արտադրական ուսուցմամբ և ոչինչ չստանա։ Կխոսեմ իմ մասին։ Կենսաբանությյան դասին մենք ուսումնասիրել ենք դրոժասնկերը, սակայն միայն տեսական գիտելիքը բավարար չէ լիովին պատկերացում կազմելու դրանց մասին, սա էլ մեկ ապացույց ևս, որ արտադրական ուսուցումը շատ արդյունավետ է։ Եթե չլիներ արտադրական ուսուցումը, ես դժվար թե լավաշ թխեի։ Իսկ արտադրական ուսուցման շրջանակներում ես և՛ տնային աշխատանքը կատարեցի, և՛ ձեռք բերեցի հմտություն, ու ավելի լայն պատկերացում կազեցի դրոժասնկերի ու նրանց ազդեցության մասին, ինչը վստահ եմ ապագայում ինձ պետք կգա։
Ընդհանրապես գործնական-տեխնոլոգիական աշխատանքները շատ ավելի արդյունավետ են, դրանք օգնում են ավելի արագ և հեշտ ընկալել, սովորել, հիշել տեղեկատվությունը։ Տեսական աշխատանքը լավ է, բայց գործնականը՝ էլ ավելի։ Նման աշխատանքներն օգնում են հասկանալ հետաքրքություններիդ շրջանակը, ինչն է քեզ հաճույք պատճառում, ինչը՝ ոչ։ Գործնական աշխատաները մեզ որոշակի աշխատանքային, ստեղծագործական հմտություններ զարգացնելու հնարավորություն են տալիս։ Նույնիսկ ապագայում աշխատանքի ընտրության հարցը, մասանգիտական կողմնորոշման հարցը ավելի է հեշտանում, երբ դու գիտես, թե ինչն է քեզ դուր գալիս։
Սովորողի անուն, ազգանուն՝ Անի Բարսեղյան
Կուրս՝ 1-1
Մասնագիտական կրթություն՝ Զբոսաշրջության ծառայությունների
կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ