Էկոլոգիա
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին:
Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:
Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է էկոլոգիայի կիրառական նշանակությունը, առաջ է գալիս գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների այսպես կոչված էկոլոգացման անհրաժեշտություն: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն չունենան կենսոլորտի հավասարակշռության վրա:
Միջավայրի ցանկացած տարր, որը կենդանի օրգանիզմների վրա կարող է ունենալ ուղղակի կամ միջնորդված ազդեցություն, կոչվում է էկոլոգիական գործոն. լինում է կենսահարույց և ոչ կենսահարույց բնույթի: Կենսահարույց գործոն են սննդային, ինչպես նաև անհատ առանձնյակների կամ նրանց խմբերի (մրցակցություն տարածքի, սննդի, ջրի, վերարտադրության համար և այլն) ու տարբեր տեսակների առանձնյակների (օրինակ՝ գիշատչություն, մակաբուծականություն և այլն) փոխհարաբերություններով պայմանավորված գործոնները: Ոչ կենսահարույց գործոններից են ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը, տեղումները, մթնոլորտային ճնշումը, քամին, մթնոլորտի իոնացումը և այլն:
Էվոլյուցիոն զարգացման ընթացքում յուրաքանչյուր տեսակ հարմարվել է էկոլոգիական որոշակի գործոնների ազդեցությանը:
Բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները, ընդհանուր տարածքում համատեղ ապրելով, ստեղծում են գործնականորեն փակ էկոլոգիական համակարգ, որի շղթայի որևէ օղակի խաթարումը կարող է հանգեցնել անսպասելի բնական փոփոխության (օրինակ՝ ծածանի ներմուծումը Սևանա լիճ անցանկալի ազդեցություն ունեցավ իշխանի վրա):
Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։
Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։
Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն), քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում), կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր), սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ) գործոններ։
Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր զանազան գործոններն են՝ անկենդան բնությունում գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը), էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը);օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից);քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը); ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում) գործոնները։
Ամենամեծ էլկոլոգիակն խնդիրը վերջին 10ից 20 տարում անշուշտ գլոբալ տաքացումը,օվկիանոսային աղտոտումը և օդի աղտոտումն են։ Այս երեք խնդիրների մասին գիտեն բոլորը,սակայն շատ քչերն են քայլեր անում դրանք հաղթահաևելու համար։ Անգամ երեխային է պարզ, որ այս բոլորը մարդածին եմ և միայն մարդը կկարողանա դրանք լուծեկ։ օրիանկ մարդիկ կարող են հրաժարվել դիզելային վատելիք սպատող մեքենաներից և օգտվել էլեկտրոմեքենաներից, պլաստիկի վերամշակման գործարաններ բացել և այլն։