Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում մարտի 2-ի դրությամբ արձանագրվել է 87137 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 79968, 2873-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 58 երկրում արձանագրվել է 7169 դեպք, որից 104-ը՝ մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:
ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն` լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
Առողջապահական աշխատանքի տեսչական մարմինն Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել է նաև իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնավորապես,
• միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ,
• Չինաստանից վերադառնալիս գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Ինքնաստուգման թեստ․
Ըստ Թայվանի փորձագետների ինքնուրույն կարելի է ստուգել վիրուսի առկայությունը մեր օրգանիզմում։ Դրա համար կարող ենք կատարել շատ պարզ վարժություն։ Խորը շունչ քաշեք և 10 վայրկյան շունչը պահեք, եթե հաջողությամբ, առանց դիսկոմֆորտի, առանց հազի ավարտում եք վարջությունը, ապա դա փաստ է, որ թոքերում ֆիբրոզ չկա։