Շատերը Կոմիտասին սխալմամբ կոմպոզիտոր են անվանում , չիմանալով, որ նա երաժշտություն հորինելուց ավելի արժեքավոր գործով է զբաղվել։ Նա մաքրել և սրբել է հայկական երաժշտությունը օտարամուտ տարրերից ։ Նրա շնորհիվ աշխարհը ճանաչեց ինքնուրույն հայկական երաժշտությունը։ Բացի այս վեհ գործից նա նաև բանաստեղծ է եղել։ Մենք պատվելի Թամարի հետ գրականության ժամին կարդացինք և վերլուծեցինք նրա բանաստեղծություններից մի…
Category: Կոմիտասի բանաստեղծությունները
ԿՅԱՆՔ
Շառա՜չ, շառա՜չ․․․Սարեն հեղե՛ղ փրթավ , Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի ․Հողեն ծառեր ծամելով ,Հողեն քարեր քամելով ,Գետը լցավ ու գալարեց ,Սիրտը խցավ ու պալարեց ․ Ցելա՜վ, ցելա՜վ․․․ Ամպեն արե՛վն ելավ , Նազում է կանաչ ու հեշտակի ․Սարի խոցին ժպտելով , Ծառի ծոցին ծպտելով , Պաղառ գետին ջե՜ր բերելու ,Խավար սրտին սե՜ր մերելու։
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով , Ոտի տակին դողալով , Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով : Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի․․․ Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի։