Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճուն վտանգը: Դրա հետ մեկտեղ ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: Ի վերջո հաղթանակեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել: Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային…
Category: Լանդշաֆտագիտություն
Հարցեր տեքստի մասին
Տեքստը 1. Ի՞նչն է նպաստում հասարակության ազդեցությունը բնության վրա: 2. Ինչպե՞ս է մարդը փոխում բնությունը: 3. Երկրագործության զարգացման հետ մեկտեղ, ինչպիսի՞ արհեստական փոփոխություններ են տեղի ունեցել բնության հետ։ 4. Հայաստանի, ո՞ր հատվածներն են համարվում պղնձի արդյունահանման կենտրոններ: 5. Որտե՞ղ էր գտնվում «Մանես» գործարանը։ 6. 1913թ. ինչպիսին էր էլեկտրոարտադրության պատկերը Հայաստանում։ 7. Արդյո՞ք Հայաստանի արած քայլերը,…
Արևի ազիմուտ. արևի ազիմուտի որոշում. ինչպես չմոլորվել բանակում
Արևի ազիմիւտ նշանակում է այն անկյունը, որը կազմված է դեպի արև ուղղության և դեպի հարավ ուղղության։ A=(t-1)•15-180 Բևեռային աատղի որոնում։ Բևեռային աստղը միշտ ցույց է տալիս հյուսիը, այն գտնվում է հյուսիսային բևեռի վերևում։ t=18 A=(18-1)•15-180=75
Հայաստանին սպառնացող երկրաբանակն աղետները
Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։ Երկրաշարժ Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և…
Տեքստի մշակում՝ էկոհամակարգեր
Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները · անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),+ · օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների միջև,+ · օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,+ · պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ…
Վերընթաց գոտիականություն
Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ անապատակիսաանապատայինլեռնատափաստանայինլեռնանտառայինմերձալպյ-ալպյանձյունամերձԱնապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված…
Կուլտուրական լանդշաֆտներ
Կարդալ գրքից«Կուլտուրական Լանդշաֆտներ» թեման և առանձնացնել հարցեր. 1. Ո՞ր լանդշաֆտն է կոչվում կուլտուրական: 2. Թվարկել կուլտուրական լանդշաֆտի օրինակներ: 3. Ի՞նչ է կոչվում այն համակարգը, որը հետևում է լանդշաֆտի զարգացման ընթացքին: 4. Քանի կատեգորիայի են բաժանվում ժամանակակից լադշաֆտները 5. Ի՞նչ մեթոդներ է մշակել գիտությունը կուլտուրական լանդշաֆտների կարգավերման համար
Օզոնային շերտ
Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում գտնվող շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Շերտի առավելագույն խտությունը 22-25 կմ սահմաններում է: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, իսկ հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և,…
Ջերմոցային էֆեկտ
Արդյունաբերության և տրանսպորտի զարգացմանը զուգընթաց՝ աշխարհում անընդհատ մեծանում է մթնոլորտ արտանետվող նյութերի քանակը, ինչի պատճառով փոխվում են մթնոլորտի ֆիզիկաքիմիական հատկությունները: Առավել վտանգավոր են քլոր, ֆտոր պարունակող օրգանական միացությունները, որոնց փոքր քանակներն անգամ շատ անբարենպաստ ազդեցություն են թողնում: Ածխաթթվական գազի, մեթանի և քիմիական մի շարք այլ միացությունների քանակների ավելացման հետևանքով նվազում է մթնոլորտից դեպի Տիեզերք ջերմության…
Գործնական աշխատանք 1
Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը: Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որնուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրաուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով(երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ ևայլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին: Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները: Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվգործոններով հյուսված…
You must be logged in to post a comment.