Հեռավար-առցանց ուսուցում. Երաժշտություն

Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։ 5-րդ դարի առաջին կեսին աստվածաշնչի…

Իմ սիրելի երգերը

Երկար մտածելուց հետո հիշեցի այս երգի մասին։ Այն նոր է, սակայն իմ մեջ արթնացնում է հին հիշողություններ, տանում մանկություն, որովհետև մանկությանս ամենասիրելի մուլտֆիլմը հենց “Ալադդին” մուլտֆիլմն էր։ Իսկ այս երգը վերաթողարկվել է համանուն ֆիլմի համար։ Պաշտոնական երգը հայտնի երգիչ Զեյնի և Զահավիա ՈՒարդի կատարմամբ   Այս երգը միշտ լսում եմ, երբ ուրախ եմ։ Այս երգը…

Հեռավար-առցանց ուսուցում․երաժշտություն․ մարտի 16-20

Արամ Խաչատրյան Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903թ. հունիսի 6 – 1978թ. մայիսի 1) XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը: Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի…

Հեռավար ուսուցում երաժշտությունից

Անգամ դասերին չհաճախելը մեզ չի խանգարում երաժշտության դասերը անել։ Մեծ հաճույքով ունկընդրել եմ բոլոր երգերը։ Ունկնդրում Հոգևոր շարական՝  «Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ»  , Սբ. Մովսես Խորենացի, Ծագումն հրաշալի Ազգային երգեր, պարեղանակներ Հայ ժողովրդական երգ՝ «Ես վերու եղնիկ եմ» Հայ ժողովրդական պարերգեր՝ «Սև գյուլի», «Այ սար ու սեյրանու յար» Հայ ժողովրդական երգ՝ «Դոնի յար» Համշենա շորոր…

Կոմիտասի նամակները

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս.Էջմիածին Սիրելի՛ Յովհաննէս,Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն…

Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է…