Արփենիկ Չարենցի հուշերը հոր մասին

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:   ԵՍ ԾՆՎԵՑԻ Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:   ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ Երկար ու լայն միջանցք ուներ…

Մեծերը Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է: Պարույր Սևակ   …Չարենցի անունը պայթեց ռումբի նման: …Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական,…

Կարդում ենք Չարենց

Ընտրել եմ Չարենցի Գիշերն ամբողջ բանաստեղծությունը, ընթերցել և դարձրել եմ տեսանյութ: Բարի դիտում:

Իմ Չարենցը

Եղիշե Չարենցը այն մեծանուն գրողներից է , որոնց մասին առաջինն ես մտածում , երբ քեզ ասում են թվարկիր հայ գրողների։ Երևի թե չլինի այնպիսի մեկը , ով չիմանա , թե ով է Եղիշե Չարենցը։ Անշուշտ բոլոևը գիտեն նրա հանրահայտ ” Ես իմ անուշ Հայաստանի ” ստեղծագործությունը։ Այս աշխատանքը պետական օրհներգին համազոր է, այն անգիր գիտեն…

Եղիշե Չարենց․ Բանաստեղծություններ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Եղիշե Չարենց․ Կենասգրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ., մարտ 13 (նոր տոմարով՝ մարտի 25) – 1937թ., նոյեմբերի 27) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: Հեղափոխությամբ ոգևորված՝…

Եղիշե Չարենց – Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,Լուսամփոփի՜ պես աղջիկ… Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն… Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու…

Եղիշե Չարենց- Հիմա չգիտեմ

Հիմա չգիտեմ, մոռացել եմ եսՃամփաները քո: Մշուշ ու թախիծ:Մոռացել եմ ես, մոռացել է քեզՕրերի միգում կուրացած հոգիս:Անցնում են, հոսում օրերը անծայր:Ճամփորդների պես գնում են հեռու:Հիշում եմ միայն, որ մի օր անցարՕրերիս նման- ու ետ չես գալու:Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,Երբ վերջին միգում աչքերս մարին –Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,Ու աստղը ժպտա մոխրացած քարին..

Եղիշե Չարենց – Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն –Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․