Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած…
Category: Առաջին բուժօգնություն և անվտանգություն
Տուբերկուլյոզ
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ նաև ալիմենտար (սննդի հետ) ճանապարհով։ Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարվել նաև մարդու օրգանիզմի այլ օրգան համակարգեր՝ առաջացնելով ծանր հիվանդություններ: Վարակի հիմնական աղբյուրը թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդն է: Երկրորդական դեր ունեն վարակի…
Ալերգիաներ; էկզեմա
Էկզեման մաշկային տարածված հիվանդություն է, որը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների մոտ: Այն հայտնի է նաև որպես «ատոպիկ էկզեմա», «ատոպիկ դերմատիտ» կամ «ալերգիկ էկզեմա»: Մինչ օրս դեռ էկզեմայի առաջացման պատճառները մնում են անհայտ: Էկզեման հավանաբար կապված է գենետիկ փոփոխության հետ, որը թուլացնում է մաշկի պաշտպանունակությունը։ Հայտնի է նաև, որ ժառանգականությունը կարող է որոշակի…
Միավ/Ձիահ
Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)` ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ` երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր անձանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնումզանազան վարակիչ և ուռուցքային…
Արյունահոսություն. Տեսակները, առաջին բուժօգնություն
Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն: Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և…
Շմոլ գազ
Շմոլ գազԹունավորումների մեջ մեծ տեղ են զբաղեցնում շնչառական թունավորումները, որոնք գերազանցապես հետեւանք են շմոլ գազի։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։Այս դեպքում արդեն հարկ…
Բոտուլիզմ
Սա ինֆեկցիոն տոքսիկ հիվանդություն է, որը, ցավոք, հաճախ մահվամբ է ավարտվում ու կապ չունի վարակի աղբյուրի հետ: Անվանումն առաջացել է լատիներեն botulos՝ երշիկ բառից, որի տակ նկատի է առնվում տնական երշիկը (խճողակով լցոնված աղիքները, որոնք նորմալ մշակված չէին): Բոտուլիզմ առաջացնող բակտերիաները բնակվում են հողի մեջ, դրանք հայտնվում են կենդանու աղիքներում: Այսինքն՝ բոտուլիզմի պատճառ կարող են…
Սննդային թունավորումներ
Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլակոկային թունավորումները)։ Թունավորման տեսակը Թունավորման ենթատեսակը Հիվանդության պատճառային գործոն Միկրոբային Տոքսիկո-ինֆեկցիաներ Էնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ Տոկսիկոզներ Բակտերիալ տոկսիկոզներ ստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ Միկոտոկսիկոզներ Մանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն Ոչ միկրոբային Թունավորումներ ըստ…
Առաջին բուժօգնության երկրորդ պարապմունքը
Երկրորդ պարապմունքը առաջինից ոչ պակաս հետաքրքիր անցավ։ Այս անգամ մեր տուժածը կյանքի ոչ մի ցուցանիշ չուներ և մենք պետք է կատարեին արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում։ Ինչպես առաջին պարապմունքին, այս անգամ նույնպես ընկեր Քրիստինեյի պրակըիկ բացատրությունից հետո մենք բարձիկներ վրա կատարեցինք սրտի անուղղակի մերսում և յուրացրինք այդ հմտությունը։
Առաջին բուժօգնության առաջին դաս
Մեր առաջին պարապունքը շատ հետաքրքիր անցավ։ Ես հայտնվեցի անգիտակից տուժածի դերում։ Իսկ իմ կուրսընկերները ընկեր Քրիստինեյի պարզ բացատրությունից հետո ստուգում էին իմ ռողջություն և բերում թին կողքի անվտանգ դիրքի։ Ասեմ, որ դասանցկացման այս մեթոդը ավելի արդյունավետ է քանի որ պրակտիկ գիտելիքները ավելի երկար են մնում մեր հիշողության մեջ։
Սրտի կառուցվածքը
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300գ: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և…
Առաջին օգնության կարևոր տարրեր
Անվտանգության ապահովում Դեպքի վայրի զննում Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա…