Մարկետինգը գիտություն է, որը ուսումնասիրում է շուկան, տարբեր մարկետինգային միջոցառումների միջոցով թույլ է տալիս նախագծել, մշակել պրոդուկտ, մշակել գին և այդ պրոդուկտի տարածման մեթոդները, ինչպես նաև խթանել ապրանքների և ծառայությունների իրացմանը։
Մարկետինգային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է հետևյալ պատճառներով։
1. Ազատ մրցակցությունը
2. Նույնատիպ ապրանքների կամ ծառայությունների ընտրության հնարավորությունը
3. Սպառողների բարձր տեղեկատվությունը
Մարկետինգսյին գործունեությունը ուղղված է `
1. Սպառողների խմբերի բացահայտմաբ և դրանց վերլուծությամբ
2. Այդ խմբին համապատասխան ծառայությունների և ապրանքների արտադրմամբ
3. Ծառայություններին համակցող ընկերությունների կոորդինացիայով
4. Գտնել բիզնեսի վերահսկման ճանապարներ յուրաքանչյուր մակարդակի վրա
Մարկետինգը զբոսաշրջության մեջ զբոսաշրջային ապրանքերի և ծառայությունների առաջխաղացման, մշակման և խթանման միջոցառումներին ուղղված գործունեություն է։ Ասյ մարկետինգի սպեցեֆիկ բնույթը որոշվում է զբոսաշրջային պրոդուկտի յուրահատկություններով։
Զբոսաշրջային պրոդուկտը նյութական և ոչ նյութական սպառողական գնումների մի խումբ է, որը անհրաժեշտ է զբոսաշրջիկին իր պահանջմունքները բավարարելու համար։ Զբոսաշրջային պրոդուկը բաղկացած է երեք մասից ` տուր, գիդի ծառայություն, սպառման ապրանքներ։ Զբոսաշրջային ծառայությունները ունեն 7 բնութագրիչներ.
1. Ծառայությունը հնարավոր չի պահեստավորել
2. Ծառայությունների ոչ նյութական լինելը, ինրը նշանակում է որ այն հնարավոր չէ չափել որպես պրոդուկտ այդ իսկ պատճառով շատ կարևոր է սպառողների կարծիքը և ընկերության համբավը
3. Ծառայության սեզոնայինությունը։ Սեզոնի միջանկյալ շրջանում առաջարկվում են ծառայությունների խթանող միջոցներ(ցածր գներ, փառատոններ, հավելյալ ծառայություններ, առաջարկի դիվերսիֆիկացիա)
4. Ծառայության ստատիկություն, որոշակի տեղի հետ կապվածություն (հյուրանոցը կամ բազան հնարավոր չէ այլ տեղ տեղափոխել)
5. Ծառայության ձեռք բերման և այլ իգտագործման ժամանակային տարբերություն
6. Արադրողի և սպառողի տարածքային տարբերություն
7. Սպառողն է հաղթահարում մեծ տարածություն որպեսի հասնի ապրանքին այլ ոչ թե հակառակը