Գինու տուրեր Հայաստանում

ԲարևԱրմենիա տուրիստականը առաջարկում է տարբեր գինու տուրեր թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում:

Եթե դուք գինու գիտակ եք և փնտրում եք նոր տպավորություններ ու փորձառություն, ապա գինեգործական Հայաստանի բացահայտումը ձեզ համար իսկական իրադարձություն կդառնա: Ձեզ սպասվում է անսովոր համերի, բույրերի, գույների ու զարմանալի պատմությունների մի իրական հրավառություն: Ինքնատիպ, հնագույն, միայն այս տարածաշրջանին բնորոշ ուտեստների ու տեղական աբորիգեն սորտերից պատրաստված գինիների համադրությունը այս տուրի գլխավոր շեշտադրումն է: Հայաստանն անշուշտ գինեգործության հնագույն հայրենիքներից մեկն է։ Այդ մասին է վկայում Արենի տարածաշրջանում հայտնաբերված 6000 ամյա քարանձավային գինեգործարանը: Պատմական Հայաստանի բոլոր փուլերում գինու ստեղծման և գինեգործական մշակույթի առանցքային դերը կիրառական արվեստի տարբեր ոլորտներում իր վառ արտահայտությունն է գտել: Խաղողի վազերով ու ողկույզներով պատկերաքանդակներն ամենուր են մեր միջնադարյան եկեղեցիների պատերին և մանրանկարչությամբ ծաղկած հնագույն ձեռագիր մատյանների էջերին: Սովետական ժամանակաշրջանում գինեգործութունը զանգվածային կերպով իր դիրքերը զիջել է կոնյակի արտադրությանը և շատ գինեգործական ավանդույթներ կորսվել կամ նահանջել են: Սակայն ի ուրախություն մեզ վերջին տարիներին գինեգործությունը բուռն զարգացում է ապրում նոր Հայաստանում և արդեն իսկ հրաշալի բարձրակարգ գինիներ ունենք: 

Այս տուրի շրջանակներում մենք նախատեսում ենք այցելություն Հայաստանի հիմնական գինեգործական շրջաններ՝ Վայոց Ձորի մարզ, Երևան, Արմավիրի մարզ և հյուսիսային՝ Տավուշի մարզ: Բոլոր շրջաններն ունեն իրենց ինքնատիպ գինիներն ու մշակման հետաքրքիր ավանդույթները: Մեր բոլոր երթուղիներում բացի գինիների համտեսից մենք կհամտեսենք նաև համապատասխան տեղական ուտեստը և կայցելենք բազմաթիվ պատմամշակութային և բնական տեսարժան վայրեր Հայաստանում:

Մեջբերումը ԲարևԱրմենիայի էջից

Հինգ օրյա գինու և կոնյակի տուր առաջարկում է նաև ՄԱՊ թրեվելը:

Onewaytour-ը նույնպես ունի գինու տուրփաթեթ, որը նախատեսված է Երևանի գինու օրերի համար:

Մասնակցի՛ր Հայաստանում գինու ամենամեծ իրադարձություններից մեկին: Տուրի ընթացքում դուք կծանոթանաք հայկական մշակույթին, ճարտարապետությանը, բնությանը, կհայտնվեք ամենաշատ այցելվող տեսարժան վայրերում՝ Արարատ լեռան ամենամոտ կետը, Գառնիի միակ հեթանոսական տաճարը և իհարկե կվայելեք հայկական հյուրասիրությունը: Նաև կարող եք ամրագրել մեր տուր փաթեթը Մայիսյան տոներին ընդառաջ։ 

Բացի այս բացառիկ տուրփաթեթից Oneway- առաջարկում է նաև կանոնավոր տուրեր դեպի Արենի գինեգործարան:

SaraVoyage- մեզ է ներկայացնում ներգնա 7օրյա տուր դեպի Հայաստան արտասահմանցիների համար: Գինու տուր դեպի Հայաստան՝ յուրահատուկ ուղևորություն գինու իսկական սիրահարների համար: Կազմակերպելով գինու տուրեր դեպի Հայաստան, նպատակադրվել ենք ձեզ ծանոթացնել մեր երկրի մշակույթին ու պատմությանը, ցույց տալ հայկական կոնյակի և գինու արտադրությունը, ինչպես նաև ընձեռել համտեսելու հնարավորություն:

Advertisement

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s