Ուրցաձորում շատ գեղեցիկ աշուն է լինում, իսկ մենք հոկտեմբերի 28֊30 ի ըմթացքում համոզվեցինք դրանում։
Ընկերներիս հետ երեք օր շարունակ ունեցանք անմոռանալի փորձառություններ։ Շատ մոտիկից տեսանք արջերի, նրանց համար դդումները զարդարեցինք և կերակրեցինք դրանցով։
Մասնակցեցինք մի քանի բնապահպանական սեմինարների, դիտեցինք ֆիլմեր և քննարկեցինք դրանք։ Բարցրացնաք սարեր, եղանք Խոսրովի արգելոցում։ Մի խոսքով հագեցած և ուսումնալի օրեր ունեցանք։ Երեկոները լի էին ծիծաղով` խաղում էինք, իսկ ուտելիքները ուղղակի անմահական համեղ էին։
Անշուշտ դեռ երկար կպատմեմ այս ճամփորդության մասին, որովետև այն յուրահատուկ է մնացած ճամբարների մեջ։ Տպավորությունները շատ դրական են ինչի համար շնորհակալ եմ ընկերներիս, ուսուչուհուս` ընկեր Մարիամին և ճամբարի պատասխանատուներին։
Ստորև կարող եք ծանոթանալ նկարներին։





Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են Մարիամ Մխիթարյանին





