Հայաստանի քաղքեդոնադավան եկեղեցիներ

Ախթալա

Ախթալա | Հայաստանի պատմամշակութային վայրերը

Ախթալան 10-րդ դ. վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները, ովքեր սերում էին Գուրգենից (Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։ 

Երբ սելջուկների արշավանքների հետևանքով կործանվեց Տաշիր-Ձորագետի թագավորությունը, Կյուրիկյանները գաղթեցին Տավուշ ու Մեծնաբերդ` այնուամենայնիվ, կապ պահպանելով իրենց նախնիների հիմնած Ախթալայի ամրոցի և կալվածքի հետ։

Ախթալայի պատմությունը սկսվում է թերևս բրոնզի ու երկաթի դարերից։ 1887-1889 թթ. ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 576 քարե ուղղանկյուն դամբարաններ, ինչպես նաև խեցե, երկաթե ու բրոնզե գտածոներ` Ք.ա. 8-րդ դարով թվագրվող։ Տեղանքը հնուց ի վեր հայտնի է եղել որպես պղնձի հարուստ հանքավայր, իսկ պղինձը` տվյալ շրջանի հիմնական մետաղ։ Պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու վկայությամբ` 12-13-րդ դարերում բնակավայրը կոչվել է Պղնձահանք։

1180-ականներին Պղնձահանքը դարձավ Իվանե Ա Զաքարյանի սեփականությունը։ Իվանեի եղբայրը` Զաքարեն, մնաց Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ, իսկ Իվանեն վրացական աշխարհիկ և հոգևոր ատյանի (տվյալ դեպքում` ժողովի) առջև ընդունեց բյուզանդական ուղղափառությունը` քաղկեդոնությունը (որը Վրաց եկեղեցին ընդունել էր 7-րդ դարում), և վանքը վերածեց քաղկեդոնական մենաստանի։ Ախթալայի վանքից բացի, քաղկեդոնության փոխեցին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի այլ եկեղեցիներ։ Պղնձահանքը եղել է Գուգարքի վրացադավան կամ քաղկեդոնական հայերի կրոնական կենտրոնը և հայ-վրացական կրթարան։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21-ը, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։

Ախթալան Հայաստանի որմնանկարչության զարգացման շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։

Աղբյուրը ՝ armenianheritage.org

06/02/2022

Հոռոմայր

Pin on Armenian Churches

Օձուն գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա է գտնվում Հոռոմայրի վանքը։ Հոռոմայրը հայ մատենագրության մեջ հիշատակվում է սկսած 7-րդ դարից։ Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրթամշակութային նշանավոր հաստատություններից մեկը։ Ըստ ավանդության Հոռոմայրի վանք է կոչվում հույն (Հոռոմ) իշխանի անունով, որը ճգնել է այդտեղի քարայրներից մեկում կամ, որ ավելի հավանակն է, քաղկեդոնական դավանանքին (հունադավանությանը, հոռոմադավանությանը) հետևելու համար։

Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից եկեղեցի- զանգակատնից, երկու եկեղեցիներից, ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։

 Կառուցված է կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարերով։ Եկեղեցի-զանգակատունը վիմական արձանագրություններում անվանվում է Սբ․ Նշան։ Անունը շատ դեպքերում տարածվում է ամբողջ հուշարձանախմբի վրա։ Միակ՝ հյուսիսային մուտքի բարավորի վրա Քրիստոսի դիմաքանդակն է։ Աջ ձեռքը բարձրացրած է, իսկ ձախ ձեռքին ավետարանն է։

Ստորին հուշարձանախումբը իր ունեցած անմատչելի դիրքի շներհիվ ծառայել է ապաստարան թշնամու հարձակումնեից պաշպանվելու համար։

Վերին հուշարձանախումբը բաղկացած է գավիթից և դրան երկու կողմերից կից սիմետրիկ տեղադրությամբ մեկական եկեղեցիներից։ Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է։ Երկու եկեղեցիների մուտքերն էլ գավթի կողմից են։

Աղբույրը՝ armland.am

06/02/2022

Քոբայր

Քոբայրը կամ Քոբայրավանքը /Քոբերը/ գտնվում է Թումանյան քաղաքի հյուսիսարևելյան թաղամասում Դեբետ գետի ձախակողմայն ցածրադիր լանջին, երկաթգծից վերև: 12-13-րդ դարերում Գուգարքի նշանավոր հոգևոր-մշակությանին կենտրոններից մեկն է եղել: Վանական համալիրը բաղկացած է 15 հուշարձաններից:

Քաղքեդոնականությունը այս վանքում հաստատվել է 13-րդ դարում: Սակայն քրիստոնեական երկու թևերի՝ միաբնակների և երկբնակ-քաղքեդոնակնների միջև զգալի տարանջատում և բաժանում չի եղել: Երկու թևերը 13-րդ դարում կանգնեցրել են անգամ խաչքար:

18-րդ դարում Քոբայրը գործել է որպես միաբնակ դավանություն ունեցող եկեղեցի: Այս երևույթին նպաստել է ոչ միայն միատար հայկական բնակչությունը այլ նաև Օձունի, Հոռոմայրի, Իգահատի լուսավորչական կենտրոնների փոխկախակցվածությունը:

Համալիրի ամենահին եկեղեցին 1171թ. Կյուրիկե թագավորի Մարիամ իշխանուհու կողմից կառուցված սուրբ Կաթողիկե եկեղեցին է:

Գլխավոր եկեղեցին տեղակայված է համալիրի հարավային ծայրամասում, ժայռի ծայրին: Չափսերով ամենամեծն է, միանավ սրահ է, երեք ճակատներից մուտք ունի: Ըստ երևույթին թաղն ու հարավային պատը կործանվել եբ ժայռերից պեկված ապառաժների բախումներից:Բեմական խորհանը ծածկված է գունագեղ որմնանկարներով: Որմնանկարները զարմացնում են իրենց կատարողական արվեստով և նոր կտակարանային թեմաների ճոխությամբ: Գլխավոր եկեղեցուն հյուսիս-արևելքից կից երրորդ եկեղեցին նունպես ունի որմնակարներ որոնք պահպանվածեն ամբողջապես:

Հյուսիսային կեղմում է գտնվու երկհարկ զանգակատունը: Առաջին հարկը ուղղանկյուն սրահ է, որը ծառայել է որպես տապանատուն:

Եկեղեցական շինություններից 25 մետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվել է սեղանատունը:

Վանքի հիմանակն համալիրից հյուսիս պարիսպին մոտ գտնվում է չորրորդ եկեղեցին՝ կցարկված սրահով:

Դիվան հայ վիմագրություն Լոռի/Էջեր 350-351

07/02/2022

Մաթոսավանք

Մաթոսավանքը գտնվում է Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավ-արևելք տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:

Ըստ արևմտյան մուտքի ճակատակալ քարի շինարարական արձանագրության, Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Հորդանանը` 1247 թ.: Փոքր չափերի թաղածածկ կառույց է, կիսամշակ, խոշոր քարերով շարված: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Կոչվել է նաև Պղնձահանքի Ս. Աստվածածին եկեղեցի:

Գավիթը կից է եկեղեցուն արևմուտքից: Մուտքը հյուսիսային կողմից է: Ունի քառակուսի հատակագիծ: Թաղածածկ շինություն է, կառուցված է տարբեր մեծության կիսամշակ քարերով: Ներսից սվաղված է կրաշաղախով: Կառուցման ժամանակը անհայտ է: Գավթի հատակին կան մի քանի անմշակ և անարձանագիր տապանաքարեր:

Գրատունը կից է գավթին հյուսիսից և նրան միացած է լայն բացվածքով: Թաղակապ, փոքր շինություն է` կառուցված խոշոր հարթ քարերով: Ունի նաև առանձին մուտք արևելյան կողմից:


Վանքը վթարային և անմխիթար վիճակում է. քանդված են եկեղեցու պատերը, գավթի տանիքը, վնասված են մուտքերը, ավերված է գրատան գմբեթը:

Աղբյուր՝ hushardzan.am

13/02/2022

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s