Տարեկան ամփոփիչ հաշվետվություն 2021

Ահա և ավարտվեց ուսումնառությանս երկրորդ տարին։ Ամփոփելով և ադյունքները ի մի բերելով կարող եմ ասել, որ տարվա երկրոդ կիսամյակը անցել է շատ արդյունավետ և բազմաբովանդակ:

Տարին սկսեցինք հունվարյան ստուգատեսով, որի ընթացքում մասնակցություն ունեցա մարզական, մասնագիտական, բնագիտական ստուգատեսերին և 2021 ԴիջիԹեքին:

Սկսվեցին մեր ուղևուրությունները դեպի Հայաստանի տարբեր գինեգործարաններ: Նախագիշը եռալեզու էր, այստեղ առաջին անգամ մեզ հնարավորություն տրվեց ինքնուրույն կազմել և իրականացնել նախագծեր, իհարկե համակարգող ուսուցիչների գլխավորությամբ:

Նախագծերի շրջանակներում այցելել ենք Ալուրիա, Ոսկեվազ, Արմեիա Վայն գինեգործարաններ : ՎԵրջինիս համար նախագիծը երեք լեզուներով կազմել եմ ինքս՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն :

Հաղորդակցման հմտություններ առարկայի շրջանակներում ուսումնասիրեցինք պայմանագրերի տեսակները, ծանոթացանք դիմումների, տեղեկանքների կազզման կարգին, գրեցինք մեր սեփական ինքնակենսագրականները, կազմեցինք անձնական թերթիկներ: Կարճ ասած լիովին ուսումնասիրեցինք աշխատանքային ոլորտը, և հիմա տիրապետում ենք աշխատանքի դիմելու կարգին :

Ռուսաց լեզվի ժամերին շարունակում էինք ուսումնասիրել Հայաստանի մարզերը:

Բացի այդ մի շարք այլ թեմաներ ենք անցել և տարատեսակ բառապաշարով հարստացրել մեր խոսքը:

Անգլերենը այս կիսամյակ հիրավի շատ արդյունավետ էր: Ինքս զգում եմ, որ անգլերեն խոսքս բարելավվել է և ավելի ազատ եմ խոսում: Մանրամասնորեն կարող եք ծանոթանալ իմ անգլերենի գործունեության անգլալեզու աշխատությանս մեջ: Բայց եթե հակիրճ ներկայացնեմգլխավորնները, ապա դրանք են՝ ելույթները հասարակական, սոցիալական թեմաներ շուրջ ՝ Ֆեմինիզմ, Ապրել, թե՞ հեռանալ, տուրիզմի ապագան 2020-ից հետո, հեղինակային մեկօրյա տուր Երևանում: Առանձնահատուկ կցանկանամ առանձնացնել քննական առաջադրանքը, որը կատարել ենք խմբով, մերիսկ հեղինակային մեկօրյա տուրը վերածել ենք տեսանյութի, կարծում եմ այն ևս մեկ անգամ է արժանի ուշադրության:

Շարունակելով լեզուների թեման անդրադառնամ իսպաներենին: Իսպաներենը բլոգում մեծ մասամբ ամփոփված չէ, քանի որ աշխատում եմ տետրով: Այդ մեթոդը օգնում է ավելի լավ ընկալել և հիշել նոր լեզուն: Այստեղ կներկայացնեմ մեր տեսանյութերը և իմ թարգմանությունները: Ցուրտ հունվարին նկարել եմ տեսանյութ, որում պատմում եմ Գաֆեսջիան արվեստի կենտրոնի մասին: Խմբային աշխատել և իսպաներեն ենք թարգմանել Պինգվին Վինը հայկական մուլտֆիլմը և հնչյուավորել ենք այն: Նաև տեսանյութ ունեմ Արատեսից իսպաներեն լեզվով: Թարգմանել են Գուատավո Բեկքերի ռիմաներից երեքը:

Հայոց լեզվի գործունեությանը առաջարկում եմ ծանոթանալ հղումով,քանի որ հիմնականում լեզվական աշխատանքներ են՝ խոխադրումներ գրաբարից, արևմտահայերենից և այլն:

Գրականության դասերին ընթերցել ենք տարբեր հեղինակների: Կառանձնացնեմ Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ստեղծագործության վերլուծությունը, Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք»-ը և Պարույր Սևակի լայն ընտրանուց ինձ ամենահոգեմոտ բանաստեղծությունը՝ Ընկածները:

Ձեռներեցության դասերը շատ տուժեցին կապված մեր ամենշաբաթյա ճամփորդությունների հետ, բայց ուսումնասիրում էինք չափազանց հետաքրքիր թեմա և սիրով կատարում էինք բոլոր հանձնարարությունները: Դէ հիմնականում բոլորս տարված էինք մեր բիզնես պլանները գրելով և դա էր մեր գլխավոր աշխատանքը: Իմ բիզնես պլանին կարող եք ծանոթանալ այստեղ: Ինչպես նաև սովորել ենք ճիշտ համակարգել մեր ժամանակը, և հաշվել համախառն աշխատավարձ:

Ամենահագեցած դասերը եղել են տուրիզմ առարկաների դասաժամերին: Փետրվարից սկսեցինք մեր Երևանյան թափառումների շարունակական նախագիծը: Այս նախագծի մասին հենց լսեցի շատ ոգևորվեցի, քանի որ շատ կարևոր է, որ երևանցիները ճանաչեն Երևանը: Հերթով ներկայացնում եմ թափառումները, որոնց մասնակից եմ եղել 1, 2, 3:

Այս առարկայի շրջանակներում կատարածս գրեթե ամենածավալուն աշխատանքը 6 օրյա տուրի կազմելն է: Աշխատանքը բավականին բարդ էր, քանի որ աշաջին անգամ էի նման ծավալով աշխատում: Սակայն ի շնորհիվայս նախագծի կարող եմ գրագետ կազմել տուրեր Հայաստանում:

Երևանում այցելել ենք Կոնգրես հյուրանոցը և ՀԻն Նորք թաղամասը: Իհարկե սկսել ենք ուսումնասիրել արտերկրները և այդ երկրների տուրիզմը :

Առաջին բուժօգնություն և անվտանգույթուն՝ ծանոթացեք հղմամբ:

Լանդշաֆտագիտություն՝ ծանոթացեք հղմամբ:

Իրավունք առարկայի շրջանակներում իրականացրելենք քանակով քիչ, բայց ծավալով մեծ աշխատանքները: Կառանձնացնեմ միայն կուսակցությունը, մնացածին ծանոթացեք հղմամբ:

Եվ իհարկե չեմ կարող ավարտել առանց ճամփորդությունների, քանի որ դրանք մեր առօրյայի անբաժան մասն են:

Այս տարի առաջին անգամ եղա եռօրյա ճամփորդության Արատեսում: Ասեմ, որ կուզենայի կրկնել այդ փորձը, քանի որ այդ երեք օրերի ընթացքումանմոռանալի հիշողություններ ունեցա, նոր ընկերներ ձեռք բերեցի: Ըստ երևույթին հենց այս ճամփորդությունն է ինձ համար ամենահիշվողը այս ամբողջ տարվանից:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s