Ողջույններս նրան ով կարդում է այս նյութը^^
Հասարակագիտական քննական առաջադրանքների մեջ էր մտնում «հասարակական նախաձեռնություն» առաջադրանքը, որում պետք է կազմակերպենք մի նախագիծ, որը կլինի հանրօգուտ։
Եվ այսպիսով, ես և Մարիամ Շախվերդյանը որոշել ենք նախագծել մի նախագիծ, որտեղ քայլելով փողոցներով անտարբեր չենք գտնվի և կհավաքենք ոտքի տակի աղբը, ոմանց խոզության հետքերը կվերացնենք։
մենք առավոտյան շուտ դուրս եկանք փողոցներ ու սկսեցինք մեր աշխատանքը։ Սկզբում մի փոքր հիասթափություն ապրեցինք քանի որ աղբ չէինք գտնում։ Հոգու խորքում շատ էլ ուրախ էինք, բայց ստացվում էր այնպես, որ մեր նախաձեռնությունը մնում էր նախաձեռնություն ու մենք ոչ մի օգտակար բան չէինք անում։ ։ Բայց հետո մենք հասկացանք պատճառը։ Խնդիրը նրանում էր, որ մենք թաղամասի կենտրոնական հատվածում էինք ու սա հասկանալուց հետո սկսեցին խորանալ դեպի ավելի ծայրամասեր։ Եվ այդտեղ մենք հանդիպեցինք դառը իրականությանը։ Աղբն ամենուր էր։ Օգտագործած դիմակներ, սիգարետի մնացորդներ, պլաստիկ շշեր ու այլ իրեր որոնց տեղը հաստատ փողոցը չէ։ Հերթական անգամ զզվանք ապրեցինք հասարակության այն շերտից, որը մեր փողոցները դարձնում է այդպիսին։ Սկսեցինք հավաքել ու մեր ահռելի մեծ տոպրակը շատ արագ լցվեց։ Մեր բախտը շատ բերեց, քանի որ հանդիպեցինք աղբատար մեքենայի և հանձնեցինք մեր հավաքած աղբը դրան։ Դա շատ կարևոր էր, քանի որ մենք վստահ ենք, որ մեր կատարած աշխատանքը ջուրը չի ընկնի ու չի մնա աղբամանի մեջ, այլ կհասնի այնտեղ որտեղ պետք է լինի։