Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարություն

Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճուն վտանգը: Դրա հետ մեկտեղ ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: Ի վերջո հաղթանակեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել:
Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ): Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց «Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:

1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս։Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս դրանց` և Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:

Որոնք են նոր բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթները:


Առաջին. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:


Երկրորդ. բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:


Երրորդ. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպատակի
աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր որակի ապահով, առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s