Վերելքներ ու ոչ մի վայրէջք

Օրը՝ 22.03, վայրը ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, ուղղությունը՝ Վայոց Ձորի մարզ:

Տրամադրությունը բարձր ավելի քան էվերեստը, սպասումները լի մեկնում ենք նոր արկածների հետևից:

Ճամփորդությանը նախապատրաստվել էինք շատ երկար, գծել-ջնջել էինք երթուղիներ, կապ հաստատել վայոցձորցիների հետ, երկար սպասել էինք և ահա պահը հասել էր և մենք մեկնում էինք:

Լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հպարտ ներկայացուցիչներ , Արփա գետի ափին կանգառի ժամանակ անտարբեր չմնացինք կուտակված աղբի հանդեպ և հավաքեցինք այն: Մաքրելու ընթացքում փորձում էի ուղեղիս մեջ մի կերպ տեղավորել, փե ինչպես մարդիկ կարող են այդ վիճակին հասնել այդչափ հմայիչ ու անզուգական վայրը ու խախտել բնության հավասարակշռությունը:

Հաջորդը՝ Սմբատաբերդն էր: Ներքևում կանգնած նայելով բարձունքին անհաղթահարելի էր թվում: Բայց մենք հեշտ ուղիներ չենք փնտրում այդ իսկ պատճառով վստահորեն սկսեցինք մեր վերելքը: Սկիզբը խոստումնալից էր, ընթացքը ծանր էր՝ ցեխը ոտքերից կախված հազիվ բարձրանում էինք ու հանդիպեցինք առատ ձյունի: Գրեթե հասնում էի գագաթին, երբ մի պահ կանգ առա, նայեցի չորս կողմս, լռեցի ու սկսեցի լսել, լսել ու որսալ ձայներ: ԼԵռներն էին: Խոսում էին, խեղդվում էին այն տագնապից, որ տիրում է: Այդ վեհ ու ահեսարսուռ բարձրունքին կանգնած ընկալում ես լեռների հզորությունն ու կարևորությունը մեր պետության կյանքում:

Լրիվ թաց ու հոգնած իջանք ու գնացինք Արատես՝ հանգստանալու: Առաջին անգամ էի Արատեսում ու այնքան հիացած եմ այն գեղեցկությամբ, որ այտեղ տիրում է: Մենք սովոր ենք հիանալ Շվեցարիայի գեղեցկությամբ, բայց մեր Հայաստանը ոչնչով չի զիջում նրան:

Արատեսում առաջին օրը անցավ շատ արագ, ընթրիքից հետո քննարկեցինք մեր հաջորդ օրվա պլանները, խաղեր խաղացինք և իհարկե պարեցինք ՝ հայկական ավանդականից մինչև մակարենա:

Երկրորդ օրը արթնացանք վաղ առավոտյան, զբաղվեցինք մարմնամարզությամբ, նախաճաշեցինք, համով բրդուջներ պատրաստեցինք և շարժվեցինք: Առաջին կանգառը եղավ Հոստունը՝ կիսախարխուլ եկեղեցի Եղգեղից գյուղի մոտակայքում: Յուրահատուկ կառույց է Հոստունը, երբևէ նման եկեղեցի չէի տեսել և ինձ համար բացահայտում էր: Եկեղեցին կառուցված էր հիմանկանում անտաշ քարերով, սակայն հիմքում օգտագործված էին նաև սրբտաշ քարեր և խաչքարեր:

Հոստունից հետո եղանք Հրեաների գերեզմանատանը: Իր տեսակով ունիկալ վայր, որըկարելի է այցելել, սակալն արժի, հետաքրքիր պեյզաժով, հետաքրքիր վայրում, հետաքրքիր պատմությամբ: Սա մի վայր է, որ ամեն տարի Հայաստանը է բերում հարյուրավոր հրեա զբոսաշրջիկների:

Հաջորդ վերելքը Հերմոնն էր կամ Հերմոնավանք; Արդեն կոփված ու սովոր դժվարություններ հաղթահարելուն առանց տրտնջալու արագ բարձրացանք: Ճանապարհին հիանում էինք ձնծաղիկներով և Սպիտակասարով, որ անընդհատ մնում էր մեր մեջքի հետևում: Սակայն գագաթին հասնելուն պես երկար նստեցինք ու վայելեցինք նրա վեհ գեղեցկությունը: Այն տեսարանը, որ բացվում է այնտեղից արդարացնում է անցած բարդ ճանապարհը:

Երկրորդ օրվա վերջին կանգառը Գողթանիկի ջրվեժն էր: Գողտրիկ, աշխարհից կարծես թաքնված մի փոքրիկ ջրվեժ: Այնտեղ մի փոքր նստեցին վայելեցինք ջրի առույգ քչքչոցը, նկարվեցինք ու շարժվեցինք դեպի Արատես:

Արատեսում եղանք Պանդոկկում և Սիրո անկյունում, որպեսզի երեկոյան քննարկենք դրանց ապագա դիզայնը կահավորումը, օգտագործման նպատակը: Ընթրիքից հետո երկար քննարկում ունեցանք, թե՛ սենյակների, թե՛ զբոսավարության մասին: Դէ իսկ խաղերը ու ուրախ ժամանցը մեզնից անպակաս են, այդպիսով երկար խաղացինք, ծիծաղեցինք ու մոռացանք մեր մեծ ու փոքր խնդիրների մասին:

Երրորդ առավոտը չէի ուզում արթնանալ ու սկսել օրը, որովհետև այն մտքից, որ դա վերջին օրն է և երեկոյան արդեն պետք է վերադառնանք շատ էր ինձ տխրեցնում: Բայց հետո հավաքեցի ինձ ու հստակ որոշեցի, որ օրվանից վերցնելու եմ առավելագույնը: Դէ ինչպես միշտ սկսեցինք օրը մարմնամարզությամբ, հետո նախաճաշեցինք ու մեր իրերով իջանք մեենայի մոտ: Տեղավորվեցինք ու շարժվեցինք, և առաջին չպլանավորված կանգառը ճանապարհի եզրին էր, որտեղ ականատես եղանք ձնահյուսքի և քարայծերի: Գիշերվա ընթացքում խոշոր ձնահյուսք էր տեղի ունեցել, իսկ ձնահյուսքով ընդհանրապես չհետաքրքրված քարայծերը այդ ընթքցքում զբոսնում էին դիմացի ժայռերի վրա:

Թողնելով ձնահյուսքին և քարայծներին իրենց գործերին մենք գնացինք մեր գործերով: Իսկ մեր գործը *Արևի հոթել*-ում հանդիպումն էր: Հոթելում մենք հոթելի մենեջերի և տնօրենի հետ շրջայց կատարեցինք տարածքով; Անկեղծ ասած այնքան հաճելի էր ամենինչ կահավորված ու համակարգված, որ ցանկություն առաջացավ այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Շրջայցից հետո հարց ու պատասխան կարճ ասուլիս ունեցանք, որի ընթացքում տվեցինք հյուրանոցային ոլորտի մասին մեզ հետաքրքրող բոլոր հարցերը:

Արևիից հետո Զորաց եկեղեցին էր կանգառը:Զորացի ճանապարհին կարճ կանգառ ունեցանք նաև Սուրբ ԱՍտվախախին եկեղեցու մոտ,որը ցավոք կիսաքանդ է և մուտքը արգելված է:

Հաջորդը ուղղությունը Օրբելյանների կամ Սելիմի քարավանատունն էր: Դեպի քարավանատուն տանող ճանապարհը ձնապատ էր և միայն ամենախիզախները գնացին դեպի այն:

Եվ մեր պրվա վեջին կանգառը Հայրավանքի եկեղեցին էր: Ինձ համար շատ հարազատ մի վայր, որտեղ ինձ տանը զգացի:

Եվ այս գեղեցիկ նոտայով մեր ճամփորդությունը սահմանափակվում էր: Հայրավանքից Երևան ամբողջ ճանապարհը փակ աչքերով մտաբերում էի անցած երեք օրերը: Ու հասկացա, որ այդ երեք օրերը արդեն ընդմիշտ դաճվել են իմ հիշողության մեջ ու երևի հենց այն հիշողություններից են, որ տարիներ անց հիշելիս մարմնովս սարսուռ կանցի, որովհետև կհիշեմ այն բոլոր էմոցիաները, հույզերը ու ապրումները, որ զգացել եմ այդ օրերի ընթացքում:

Անչափ շնորհակալ եմ Ընեկր Էլյաին այս ճամփորդությունը կազմակերպելու համար, ընկեր Նելլիին, ընկեր Տիգրանին, ընկեր Հրայրին, ընկեր Տարոնին, ընկերներիս՝ մասնակցելու և այն լիացնելու համար♥️

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s