Մարտի 10-ը երևանյան սպասված թափառումների երկրորդ օրն էր։ Ինչպես միշտ բարձր տրամադրությամբ սկսեցինք օրը։
Երթուղին այս անգամ պակաս հետաքրքիր չէր։ Քաղաքային տրանսպորտով հասանք օպերա այնտեղից շարժվեցինք դեպի կասկադ, որտեղ ՝ վայելելով Երևանի համայնապատկերը քննարկեցինք նրա արտաքին տեսքը, ճարտարապետությունը։ Ըստ իս շատ կարևոր է հաճախ խոսել, բարձաձայնել, թեկուզ ուղղակի քեզ համար, որ հասկանաս, թե որտեղ ես ապրում։ Կասկադից քայլեցինք Անտառային փողոցով և հասանք Մատենադարան ։ Այնտեղից դեպի Պոլիտեխնիկ, Ազգային գրադարան, որտեղ գրանցվեցի և ստացա ընթերցողական քարտ։ Այնտեղից եղանք աստղադիտարանում։
Ամեն նման թափառում մեզ հնարավորություն է տալիս բացահայտել մեր մայրաքաղաքի թաքուն, սիրուն ու կարևոր վայրեր, ինչը շատ կարևոր է մեր մասնագիտական զարգացման համար։