Մի գդակ է, հո՞ մի քուրք չի
Հովհաննես Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատուն» լեգենդից է։
Ուստա Փիսոյի խոսքերն են ՝ ուղղված Քեռի Քուչիին։
-Աչքիս վրա, Քեռի Քուչի,
Մի գդակ է, հո՞ մի քուրք չի։
Այս թևավոր խոսքը օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։
Մի կաթիլ մեղր
Հովհաննես Թումայնաի տարածված լեգենդի վերնագիրն է ։ Հեղինակն իր ստեղծագործության մտահաղացումը վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակից։
Օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնելը ծաղրելու համար։