Անուշ. կերպարների վերլուծություն

Թումանյանը իր պոեմում շատ դիպուկ նկարագրում է գյուղական կենցաղից մի դրվագ, որը իր դաժանությամբ կոտրում է ընթերցողի սիրտը։

Անուշը և Սարոն տարված էին անմեղ սիրո բերկրանքով, սակայն նահապետական բարքերը թույլ չտվեցին նրանց վայելել իրենց սերը։

Անուշի կերպարին չենք կարող մեղադրել իր թուլության համար, որ հետ դարձավ իր բռնած ճամփից, քանի որ ծնողների և եղբոր հանդեպ ունեցած հարգանքը ստիպեցին նրան հետ գալ։ Դա էր նրա իրականությունը, աշխարհը՝ որտեղ մեծացել էր։

Սարոն մի սիրահար, ով ապրում էր մի նպատակի՝ Անուշին հասնելու համար։ Չափազանց ուժեղ կերպար, որ չվախեցավ ընկերոջ ցասումից և ամեն ինչ արեց սիրած էակի կողքին լինելու համար։

Հաջորդ կարևոր կերպարը այս պոեմում դա Մոսիի կերպարն է։ Մարդ ով չնայած տարիների փորձ անցած ընկերության դեմ է ելնում իր ընկերոջը և անգամ պատրաստ է սպանել նրան իր պատիվը պահելու համար։ Մոսիի կերպարը այդ չարաբաստիկ նահապետական բարքերի բերած դժբախտության մարմնավորումն է։ Նա մեղավոր չէր իր արարքի համար, մեղավորը գյուղական բարքերն էին, որոնք ստիպում էին երիտասարդներին գնալ նման սառնասիրտ քայլերի։

Հենց այդ բարքերը ոչնչացրին երեք տեսակի հարաբերություններ՝ սեր, ընկերություն, ընտանիք։

Advertisement

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s