Երկար տևած դադարից հետո սեպտեմբերի 15-ից վերջապես սկսվեցին առկա դասերը: Ընկերներիս և քոլեջի մթնոլորտին շատ կարոտած եկա և ուրախությամբ ու նոր ուժերով սկսեցի նոր ուսումնական տարին:

Հենց ուսումնակն տարվա սկզբում սկսվեց մեր մասնագիտական գործունեությունը: Սկսեցինք ուսումնասիրել Երևանը, նրա թաքուն, գողտրիկ վայրերը: Եվ արդեն սկսել ենք բացահայտել նրան մեկ այլ տեսանկյունից: Սա հիասքանչ հնարավորություն է լավ իմանալ մեր գեղեցիկ Երևանի պատմությունը, ճանաչել փողոցները, կարողանալ կողմնորոշվել տեղանքում որտեղ էլ լինենք:
Նյութեր կապած այս թեմայի հետ: Նյութ 1, նյութ 2, նյութ 3
Այս տարի սկսեցինք ինքներս կազմել տուրեր և ճամփորդություններ: Ինքս կազմել եմ տուր դեպի Նորատուս գյուղ, որը իրականացնելու եմ գարնանը: Նաև համակրգել եմ անգլերենի, ռուսերենի, տուրիզմի և գինեգործության համատեղ մասնագիտականայցը դեպ Արմենիա Վայն գինեգործարան երեք լոզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ռուսերեն առարկայի շրջանակում սկսեցիքն հերթով ուսումնասիրել Հայաստանի մարզերը, սկսեցինք Վայոց Ձորից շարունակեցինք Սյունիքով, Շիրակով: Մասնագիտական ուսուցումը մոտիվացնում է ավելի լուրջ տրամադրվել և մասնագիտանալ տվյալ ոլորտում: Մասնագիտական այցերից, ճամփորդություններից հետո ավելի եմ ոգևորվել զբոսավար դառնալու գաղափարով:
Բացի այս նախագծից ռուսերենից իրականացրել ենք Время поэзии, Национальные жилища народов мира, նախագծերը:
Ձեռներեցության դասաժամերին ուսումնասիրել ենք, թե ինչ է բիզնես գաղափարը, բիզնես տեսլականը, բիզնես պլանը: Արդեն գիտենք, թե ինչպես կազմենք բիզնես փաստաթղթեր, կարողանում ենք կատարել SWOT վերլուծություն: Եվ մեր ստացած գիտելիքները օգտագործել ենք Մինի շուկա խաղի ժամանակ;
Անգլերենը նույնպես սկսեցինք մասնագիտական ուսուցմամբ; Սկսեցինք կազմել դիալոգներ, ուսումնասիրել տուրիզմի տեսակները, հյուրանոցները 2, հետաքրքիր աշխատանք կատարեցինք և ներկայացրինք մեր երևակայական հյուրանոցը: Սկսեցինք շատ թարգմանություններ անել, ինչը, անշուշտ շատ է օգնում լեզվի մակարդակը բարձրացնել: Ահա մի քանի թարգմանված նյութեր՝ 1, 2, 3, 4: Խորհուրդ կտամ կարդամ իմ հրապարակախոսությունը ֆեմինիզմի և հավասար իրավունքների մասին:
Ինչպես գրեթե բոլոր առարկաները իսպաներենը նույնպես սկսեցինք և շարունակում ենք ուսումնասիրել մասնագիտական տեսանկյունից: Ուսումնասիրում ենք տարատեսակ նյութեր, հարստացնում ենք մեր բառապաշարը տուրիզմի հետ կապված բառերով: Վերջին կատարած աշխատանքներիցս է ՝ ներկայացրել եմ Գաֆեսջիան արտ կենտրոնը իսպաներենով:
Հայոց լեզվի և գրականության դասաժամերին, չնայած, որ դրանք շաբաթական մեկ անգամ են, մենք ուսումնասիրում ենք տարբեր բարբառներ, գրաբար հայերենը, հայ մեծ գրողների պոեզիան, կարդում ենք հետաքրիր գրքեր և բուռն քննարկում ծավալում դրանց շուրջ: Աշխատանքներից կառանձնացնեմ մի քանիսը, որոնք առավել շատ եմ սիրում, և որոնց վրա աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել:
Շարադրություն. Հայրենիքն ու օտար ափերը
Կրթահամալիրը սեբաստացու աչքերով
Թող հաշվետվությանս վերջաբանը լինեն ճամփորդությունները, որովհետևմեր կրթահամալիրի, իմ մասնագիտության համն ու հոտն են: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը առանց ճամփորդությունների ասես ձուկը առանց ջրի: