Առաջադրանք

Արևելահայերեն  քո բառերով փոխադրիր Վահան Թեքեյանի «Իմ գյուղը» բանաստեղծությունը։ 

Իմ գյուղը 

Իմ գյուղը միշտ իր լայն ու լույս երկնքով,
Իր արտերի հղությունով հանդարտ,
Մանկությունով աղբյուրների իր թոթով
Եվ լեռների շրջությունով զվարթ,
Ուր որ երթամ՝ կդառնա շուրջը մտքիս,
Ծովահայաց ճամփաների մեջ իրեն
Մերթ բռնում է հոգնած աչքերս ու հոգիս,
Մերթ փչո՜ւմ է երեսիս մի հով իր հովից…
Իր տղոցով գյուղս կաճեր ու կերգեր
Կսարսռա՜ր իր սերերով ծաղկավետ,
Կօրհնաձայներ իր ծերերի շուրթի հետ…
Իմ գյուղը, տեր, արդյոք, ինչ զով զեփյուռներ,
Հով արևներ, ծով ստվերներ կտեղա
Այնտեղ թողած, այնտեղ թաղվա՜ծ սրտիս վրա։

Ուր էլ գնամ իմ գյուղը միշտ մտքիս է գալիս ՝ իր լայն ու լուսավոր երկնքով, իր արտերի հանդարտ հղությունով,իր աղբյուրների թոթով մանկությունով և լեռների շրջությունով զվարթ։

Ծովահայաց իր ճամփաներում մեկ բռնում է հոգնած աչքերս ու հոգիս, մեկ իր հովից դեմքիս հով փչում։ Իր տղաներով գյուղս կաճեր ու կերգեր, իր սերերով ծաղկավետ կսարսռար, իր ծերերի ձայնի հետ կօրհնաձայնվեր։

Այտեղ թողած, այնտեղ թաղված սրտիս վրա, իմ գյուղը, տեր, զով զեփյուռներ, հով արևներ, ծով ստվերներ կտեղա։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s