Օտար մի երկրում։ Էռնեստ Հեմինգուեյ. վերլուծություն

Պատմվածքը հղումով

Պատմվածքը ներկայացված է առաջին դեմքով: Մի ամերիկացի երիտասարդ պատերազմի արդյունքում վիրավորում էր ստացել և չէր կարողանում շարժել ծունկը: Նա հիվանդանոցում ծանոթացել էր ևս մի քանի երիտասարդների հետ, որոնք ևս ունեին վիրավորումներ:Բոլորը բուժվում էին նույն հիվանդանոցում և երբեմն միասի լինում բարում:

Պատմվածքում ասվում է “Աշնանը պատերազմը դեռ շարունակվում էր, բայց մեզ համար այն այլևս չկար։”, նրանց համար պատերազմը ավարտվել էր այն պահին, երբ նրանք պատերազմից ստացել էին խորը հոգեկան վերքեր, որոնք այլևս միշտ նրանց ուղեկցելու էին ողջ կյանքում: Այս պատմվածքում կարելի է շատ ակնհայտ տեսնել պատերազմի արհավիրքը, այն, թե ինչպես է այն խորտակում մարդկային ճակատագրեր, ինչպես է խլում մարդուց ամենաթանկն ու կարևորը:Մայորի զայրույթը և խոսքերը այն մասին, որ եթե մարդուն վիճակված է կորցնել,նա չպետք է փնտրի և գտնի այդ: Դա խոսում էր նրա զայրույթը, նա նեղացած էր աշխարհից, նա բղավում էր, բայց ոչ ոք չէր լսում, նա ատում էր աշխարհը, որ կորցրել էր ամենը ինչը թանկ էր նրա համար, կորցրել էր ու դեռ շարունակում էր կորցնել ՝մահացավ նրա սիրելի կինը: Ես մայորի կերպարը ընկալում եմ ընդնարացված, որպես ժողովուրդ, ով դժբախտ է այնքան ինչքան հնարավոր է: Ժողովրդի պես նա սգում է իր կորուստը, բայց թափ է տալիս իրեն ու շարունակում է ապրել և արարել, քանի որ նա իրավունք չունի կոտրվելու, նա պարտավոր է ապրել:

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s