Կրթահամալիրը սեբաստացու աչքերով

Բարև։ Ես Անին եմ։ Արդեն երկրորդ տարին է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Կրթահամալիրը թերևս կյանքիս լավագույն բացահայտումներից է։ Փոքր տարիքից երազել եմ սովորել նման մի վայրում՝ ոգեշնչված ամերիկյան ֆիլմերից։ Ու կյանքի հոսանքը ինձ բերեց կրթահամալիր։ Սովորական հանրակրթական դպրոցից հետո կրթահամալիրը լրիվ այլ կերպ էր ընկալվում։ Ի՞նչ է նշանակում բլոգավարությամբ ենք զբաղվելու, ընտրությա՞մբ գործունեություն. սա իրո՞ք իմ կյանքն է, թե՞ երազում եմ։ Այս հարցերն էին գլխումս, երբ առաջին անգամ քոլեջից տուն գնացի։


Եթե անկեղծ լինեմ, ապա սկզբում չէի հասկանում այլընտրանքային կրթության առավելությունը։ Բայց հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ բացի մասնագիտական գիտելիքներից ստանում ենք կյանքի փորձ, ստեղծում ենք անմոռանալի հիշողություններ, որոնք տարիներ հետո ջերմություն են տալու մեզ։ Չեմ կարող անտեսել ճամփորդությունների թեման։ Ուսումնական ճամփորդությունների շնորհիվ ճանաչել եմ Հայաստանի չճանաչված, գողտրիկ վայրերը։
Ինձ համար կրթահամալիրը ինքնաարտահայտվելու, որակյալ կրթություն ստանալու, ժամանակն ու ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու միջոց է։
Կրթահամալիրը այնքան հարազատ է դարձել, որ թվում է, թե այստեղ եմ անցկացրել ողջ կյանքս։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s