Սննդային թունավորումներ

Բակտերիային ծագման սննդային թունավորումներն անվանում են սննդային տոքսիկո-ինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի մանրէները, և տոքսիկոզներ՝ երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ միկրոբի արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմստաֆիլակոկային թունավորումները

Թունավորման տեսակըԹունավորման ենթատեսակըՀիվանդության պատճառային գործոն
ՄիկրոբայինՏոքսիկո-ինֆեկցիաներԷնտերոկոկեր, բացիլներ, վիբրիոններ և այլ միկրոօրգանիզմներ
ՏոկսիկոզներԲակտերիալ տոկսիկոզներստաֆիլակոկներ և բոտուլիզմի ցուպիկ
ՄիկոտոկսիկոզներՄանրադիտակային սնկեր, ասպերգիլլներ, սպորներ և այլն
Ոչ միկրոբայինԹունավորումներ ըստ բնույթի թունավոր սննդովԲուսական սնունդթունավոր սնկեր, վայրի թունավոր բույսեր և այլն
Կենդանական սնունդմարինկա ձկի ձկնկիթը, կաթ, փշամորթներ և այլ ձկների տեսակներ
Թունավորում այն սննդով որը թունավոր է որոշ պայմաններումԲուսական սնունդկորիզավոր պտուղների դառը կորիզներ, հում լոբի, ծլած կարտոֆիլ
Կենդանական սնունդլյարդ, ձկնկիթ, գայլաձուկ և այլն

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։

Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։ Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s