Գուլիստանի պայմանգիրը
1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։
Ռուսական Կայսրության և Պարսկաստանի ռուս-պարսկական պատերազմից հետո: Պայմանագիրըստորագրվել է արցախի Գյուլիստան/Խաչեն գյուղում:
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Հողերի փոխանակման կետերը ուղղակիորեն վերաբերվում են Հայաստանին, քանի որ ըստ այդ կետերի Ռուսաստանին էին անցնում Լոռի-Փամբակը, Ղազախ-Շամշադինը Շորագյալը, Զանգեզուրը և Արցախը:
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։
Ռուսաստանի գլխավոր նպատակն էրընդլայնել իր տարածքները և հասնել Սև և Կասպից ծովերին, ինչու չէ նաև Անդրկովասը առնել իր իսշանության տակ, քանի որ այն շատ կարևոր տարածաշրջան է ռազմաքաղաքական և տնտեսական առումով:
Իսկ Պարսկաստանը ցանկանում էր վերջապես ազատվել երկարաժամկետ պատերազմից:
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Չէի ցանկանա, որ մեր տարածքները անցնեին ուրիշ պետության, բայց մյուս կողմից այն օգնեց ազատվել Օսմայան կայսրության և պարսկական հաձակումներից, ուստի գուցե և պետք էր այս պայմանագիրը:
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
Հավանաբար այո, որպեսզի ազատեի Հայաստանին զավթիչների հարձակումներից:

Բուխարեստի պայմանագիրը
1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։
Պայմանգիրը կնքվել է 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի կայսրության միջև:
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
Ախալքալաքի հանձնումը վերաբերում էր հայ ժողովրդին, քանի որ ինչպես նախկինում, այժմ նույնպես Ախալքալաքի բնակչություն հիմնականում կազմում են հայերը:
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։
Ինչպես միշտ ունեին սեփական շահերը, և դրանցից էր տերության սահմանների ընդարձակում: Ռուսաստանին անցան մի շարք տարածքներ, ինչպիսիք էին ՝Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով): Իսկ օսմաններին անցան վրացական Փոթի, Անապա և Ախալքալաքի շրջանները:
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
Տարածքային փոխանակման կետերի հետ, քանի որ դրանք խստորեն ոտնահարում են հայ և վրաց իրավունքները:
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
Ոչ, քանի որ սա անարդար տարածքափոխանակման պայամագիր էր, որը մեզ ոչ մի օտուտ չէր տալիս: