Մուշեղ Գալշոյան- Սպասում

Առաջադրանքներ

1.

1. Նախաբան

2.Մրսած թերթավաճառը

3.Ցուրտ դեկտեմբեր

4. Հետ դեպի անցյալ

5. Մարդիկ ընդդեմ բնության

6. Դաշնամուրը

7. Ապսպասելի շրջադարձ

8. Կուլմինացիա

2.

Պատմվածքից պարզ է դառնում, որ Կոմիտասը անչափ բարի, կարեկից մարդ էր։ Նա իր պլանները արհամարելով չորս ժամ դրսում ցուրտ եղանակին սպասեց, որ կորած դրամապանակը տա տիրոջը։ Նրա բարության անծայրածիրությունը ապացուցում է այն դրվագը, որտեղ նա 100 ֆրանկ է դնում դրամապանակի մեջ և ոչ մի անգամ չի զղջում, որ այդքան երկար սպասում է ինչ-որ անծանոթ մեկին, որը անհայտ է կգա արդյո՞ք, թե՞ ոչ։

Պատմվածքը կարող ենք համարել ուսուցողական, քանի որ այն բարի լինելու, կարիքավորին օգնելու դաս է բոլորիս համար։ Չպետք է լինել էգոիստ և մտածել միայն մեր կյանքերի ու մեր հարմարության մասին, երբեմն անհրաժեշտ է լինում որևէ բանից հրաժարվել՝ ուրիշներին օգնելու համար։ Շատ եմ հավանել պատմվածքը, գլխավորապես Կոմիտասի կերպարը։ Եթե նման “կոմիտասներ” շատ լինեին աշխարհը մի փոքր ավելի բարի կլիներ։

3.

Աբրահամ Ղուկասով

Աբրահամ Ղուկասովը ծնվել է 1872 թվականի նոյեմբերի 23-ին Շուշի քաղաքում: 1890 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի Արևելյան լեզուների ինստիտուտը: Սովորել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում (Օդեսա), 1894 թվականին՝ Լայպցիգի համալսարանում:

1899 թվականից Եվրոպայում եղել է «Կասպիական ընկերության» նախագահ: Ապրել է Լոնդոնում, ներկայացրել է ընտանիքի նավթային շահերը: Հիմնադրել է «Balting Trading Co» շինարարական ընկերությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պետրոգրադում ղեկավարել է «Պելլա» գործարանը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարագրվել է Փարիզ և հիմնադրել Les «Petroles d’Outre-Mer» շինարարական ընկերություն, իր միջոցներով հրատարակել է «Վերածնունդ» լրագիրը (1925-1940, 1949-1969՝ ամսագիր): 1926 թվականից եղել է Ռուսական ազգային միավորման վարչության նախագահ: Եղբայրների՝ Պավելի և Արշակի հետ հիմնադրել է «Ղուկասյանց եղբայրներ» հիմնադրամը: Ֆրանսիայում եղբայրներն ակտիվորեն մասնակցել են «Առևտրա-ֆինանսական և արդյունաբերական կոմիտեի» (Տորգպրոմ) գործունեությանը, որը ստեղծվել էր ռուս գաղթականների շահերը պաշտպանելու համար:

Մահացել է 1969 թվականին, Շվեյցարիայում:

Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Մանթաշյանց, հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։

1897 թ. Եսայի Ջանփոլադյանը տեղափոխվել է Հայաստան և նույնպես սկսել զբաղվել առևտրական և հանքային գործունեությամբ։ Երևանում ստացել է առաջին գիլդիայի վաճառականի կոչումը։

Իբրև քաղաքական և մշակութային գործիչ՝ Ջանփոլադյանը մեծապես նպաստել է Երևանի զարգացմանը։ Նույն աշխատությունում Թադևոս Հակոբյանը գրում է. «Ձիաքարշի շինարարության հարցը օրակարգի մեջ է դրվում 1890-ական թվականներին։ Քաղաքյին վարչությունը մի քանի թերթերում ազդարարում է այդ ձեռնարկման մասին։ 1897 թ. մայիսի 29-ին Ջանփոլադյանը դիմում է քաղաքային վարչությանը՝ հայտնելով, որ պատրաստ է ստանձնել Աստաֆյան փողոցում ձիաքարշ անցկացնելու գործը։ Ըստ պայմանագրի՝ նա պարտավորվում էր ձիագարշի 1-2 գիծ անցկացնել՝ մոտ 4-6 մ երկարությամբ։ Այն պետք է ձգվեր Աստաֆյանից մինչև Մանթաշ։ Ջանփոլադյանի առաջարկը չընդունվեց, սակայն ձիակառքն անցկացվեց»[1]։

1903 թ. Ջանփոլադյանը գնել է Երևանի առաջին պետական գավառական ուսումնարանի շենքը, իսկ 1906-1907 թթ. Է. Տեր-Գրիգորյանի ջանքերով այն վերակառուցվել է՝ դառնալով թատրոնի ու կինոյի շենք։ «Իլյուզիոն» կինոթատրոնը, որն առավել հայտնի էր երևանցիներին Ջանփոլադյանի թատրոն անվամբ, բացվեց 1907 թ. փետրվարի 20-ին։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով։ Հյուրախաղերի էին գալիս բազմաթիվ թատերական խմբեր Թբիլիսիից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից։ 1913 թվականին Երևանում այստեղ առաջին անգամ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ կոմպոզիտորի մասնակցությամբ։

Եսայի Ջանփոլադյանը զբաղվել է նաև բարեգործությամբ։ Նա գումար է հատկացրել հին եկեղեցիների վերանորոգմանը (Սուրբ Խաչ եկեղեցի), հովանավորել է դպրոցներ և հիմնադրամներ, թոշակ հատկացրել կարիքավոր աշակերտներին, աջակցել է «Նոր մամուլ» պարբերականի և «Կռան» գրակական-հասարակական ամսագրի հրատարակությանը։ Ակտիվ է եղել նաև քաղաքական կյանքում։ 1915-1916 թթ. ընտրվել է համահայկական առաջին համագումարի պատգամավոր և Սանկտ Պետերբուրգում մասնակցել դրա աշխատանքներին։ Համագումարի հիմնական խնդիրներից էր գաղթական հայերի համար օգնություն կազմակերպելը։ Վերադառնալով Հայաստան՝ Էջմիածնում հանդիպել է Եղեռնից փրկվածների հետ, իր հնարավորությունների սահմաններում ապահովել նրանց բնակարանով և աշխատանքով։ Գաղթականներից մի քանիսին էլ բնակեցրել է իր տանը։

4.

Մարգարիտ Բաբայանը ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896 թ.), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում:

Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:

1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան: 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին: Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին[1][2]:

Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։

1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

 《1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»:

՚ճԱմենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ: Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը: Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s