88-ի Արցախյան շարժումը

Լեռնային Ղարաբաղի պատմականորեն հայկական տարածքները բռնի փոխանցվել էին Ադրբեջանին 1921 թվականին, Իոսիֆ Ստալինի կողմից։ Հաջորդող յոթ տասնամյակների ընթացքում Ադրբեջանի խտրական քաղաքականությունը արհեստականորեն կասեցնում էր Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացումն ու ուղղված էր ինքավար այս մարզի ակտիվ ապահայկականացմանը։ Հայկական հուշարձանները, մշակութային ժառանգությունը կամ ոչնչացվում էր, կամ ներկայացվում իբրև ադրբեջանական ծագում ունեցող։ Էթնիկ այս խտրականության պատճառով էր, որ Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը երբեք չհրաժարվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու իր մտադրությունից ու ցանկությունից։

Իրականում, դեռևս խորհրդային տարիներին, հայերը բազմիցս փորձել են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների առջև, հիմնականում Երկրորդ աշխարհամարտից հետո։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները բազմաթիվ նամակներ և միջնորդություններ են հղել Մոսկվային (1945, 1965, 1967, 1977)։

1980-ականների վերջերին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած բացախոսության («գլասնոստ») և վերակառուցման («պերեստրոյկա») քաղաքական կուրսը, որը պիտի ազատականացներ Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական լանդշաֆտը, պատմական հնարավորություն ընձեռեց Ղարաբաղի հայությանը կրկին բարձրաձայնելու խնդիրը և վերամիավորում պահանջելու պատմական հայրենիքի հետ։

Գլոբալ փոփոխությունների ժամանակների էին. 1989 թվականին դեռ պիտի քանդվեր Բեռլինի պատը, 1991-ին՝ փլուզվեր Խորհրդային Միությունը։

1987 թվականից Խորհրդային Հայաստանում բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող ցույցեր էին տեղի ունենում, որոնք պահանջվում էին փակել նաև Մեծամորի ատոմակայանը։ Բնապահպանական այս մտահոգությունները, ի վերջո, վերածվելու էին լայնածավալ համազգային մի շարժման, որն ուղղված էր լինելու ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատմանը, այլև ճանապարհ էր հարթելու դեպի անկախություն։

Երբ շարժումը սկսվեց, այն հակախորհրդային ուղղվածություն չուներ, չկային Հայաստանի անհապաղ անկախություն պահանջող կոչեր: Այնուամենայնիվ, 1988-ի գարնանը, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակներն անիրականալի են խորհրդային համակարգի ներսում, ամեն բան փոխվեց։ Շրջադարձային խորհրդանշական կետը 1988թ. մայիսի 28-ն էր, Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) հիմնադրման 70-ամյակը, երբ Մովսես Գորգիսյանը Երևանի Օպերայի հրապարակում բարձրացրեց հայոց եռագույնը:

Մի խումբ երիտասարդ մտավորականներ, շուտով հայտնի որպես «Ղարաբաղ» կոմիտե, գլխավորեցին շարժումը։ Այն հետագայում վերափոխվեց Հայոց Համազգային Շարժման։ 1988-ի իրադարձությունները արագ զարգացան. 1991թ. ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը անկախություն էին հռչակել։ Ապա սկսվեց Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմը, որը շարունակվեց մոտ չորս տարի և որի արդյունքում հայկական կողմը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղում։ Այն պաշտոնապես այսօր հայտնի է իր հայկական անվամբ՝ Արցախ։

Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ պատմության մեջ բողոքի ամենախոշոր շարժումներից էր։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s