Ակսել Բակունց |
Լառ-Մարգարը ռամիկ մի մարդ էր, ոց գուղի ջրվորն էր։ Ապրում էր կնոջ և թոռան հետ։ Բայց մի չարաբաստիկ օր տեղահանություն սկսվեց և Լառ-Մարգարը կնոջ ր թոռան հետ ճանապարհ ընկան իրեն նմանների հետ։ Ճանապարհին նրա կինը մահացավ, և Մարգարըմնաց միայն թոռան հետ։ Նա գնում էր մի երկիր, որին կարող էր տալ միայն ծիրանի մի քանի կուտ և իր Թորոաիկին։
Սա թեպետ կարճ, բայց տպավորիչ պատմվածք է։ Նկարագրում է տեղահանվածների հոգևվիճակը։
Այս պատմվածքի տխուր վերջաբանը անտարբեր չի թողնի ոչ ոքի։Պետին գյուղի միակ նախրապպաննէր, նա շատ էր սիրում իր աշխատանքը և ամբողջ կյանքում զբաղվեց միայն նախրապանությամբ։ Կովերը, իր աշխատանքը նրա ուրախությունն էին։ Բայց նրա կյանքի ուրախությունը պատերազմը խլեց։ Խլեց նաև Պետիի կյանքը։
Եվս մեկ ստեղծագործություն, որը պատկերում է պատերազմի ողջ էությունը և այն ցավը, որ իր հետ այն բերում է։
Անանուն հերոսը գնում է Ձորագյուղի դպրոցում ուսուցիչ աշխատելու; Եվ մի օր հանդիպում է մի գեղեցիկ աղջկա և սկսում է ամեն օր մտածել նրա մասին։ Նա 17-18 տարեկան էր, իսկ Խոնարհը՝ 15։ Ընթերցելիս ինձ մոտ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ դա տղայի առաջին սերն էր, և Խոնարհի նույնպես։ Սակայն նրանք այդպես էլ միասին չվայելեցին այդանմեղ և մաքուր սերը, որ ծագել էր առաջին հայացքից, և մի բառով ՝ “Թո՛ղ” ավարտվեց։
Այստեղ մենք ականատես ենք լինում պատանեկան մաքուր սիրո, որը ո՛չ սկիզբ ունեցավ, ո՛չ ընթացք և ո՛չ էլ վերջաբան։ Խոնարհը երջանիկ վերջաբան չունեցավ, գուցե անգամ չճանաչեց իր առաջին սիրուն։ Տխուր, բայց գեղեցիկ պատմությամբ։
Մարդկային ագահությունը նկարագրող դիպուկ ստեղծագործություն։ Որտեղ մի ամբողջ ընտանիք սժբախտացավ այն ժամանակ, երբ թվում էր թե նոր պետք է երջանկանա և ապրի իր լավագույն կյանքը։
Դերենիկ Դեմիրճյան |
Հայի ամենաճշգրիտ նկարագրությունը, եթե ինձ հարցնեն ով է, ինչպիսին է հայը, ես կտամ նրանց այս պատմվածքը և կլռեմ։ Քանի որ ավելացնելու ոչինչ չկա, ամեն բան դիպուկ ասված է։
Վանո Սիրադեղյան |
Այս ստեղծագործության գլխավոր միտքը այդպես էլ անհասկանալի մնաց ինձ։ Չեմ կարողանում այն վերլուծել, քանի որ չեմ ընկալում իմաստը։
Հրանտ Մաթևոսյան |
Այս պատմվածքը սովորեցնում է մարդկային արժեքները գնահատել, լինել բարի և կարեկից։ Հեղինակը առաջի դեմքով պատմում է սրտաճմլիկ մի պատմություն, որտեղ խիղճը կամ էլ թե ընկերությունը ստիպում են գլխավոր հերոսին օգնել տկար դասընկերոջը։ Պատմվածքը հավանեցի, հաճելի ավարտ ունեցավ։
Այս պատմվածքին վաղուց էի ծանոթ, սակայն ևս մեկ անգամ ընթերցեցի։ Երեխայի անմեղ խերամանկությունը տանջում էր նրա մանկական խիղճը, ինչի պատճառով իրեն մեղավոր և անարժան էր համարում, քանի որ չէր գնացել խոզերին փնտրելու։
Կարելի է ընթերցել թմեռային ցուրտ մի երեկո և պատկերացնել ինչպես է ընկերդ քեզ մի հետքրքիր պատմություն պատմում, որ լսել է իր պապից։ Այսպիսի տպավորություն ստացա ընթերցելիս;
Ջերոմ Սելինջեր |
Մոր և տղայի հուզիչ զրույցով ավարտվում է պատմվածքը, որտեղ մենք տեսնում ենք ճիշտ մոտեցում երեխայի դաստիարակություն մեջ։ Մայրը փոխարեն նախատելու, ծեծելու տղային իր հանդուգն արարքների համար, սիրալիր կերպով շարունակում է խոսել նրա հետ։ Եվ արդյունք ՝ տղան պատմում է այն ինչ ուզում էր լսել մայրը։ Պատմվածքը գեղեցիկ էր, սակայն կարճ։