Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին

 

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  • Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։

Ռուսաստանը Արմտյան Հայաստանի տարածքները համարում էր խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող, իսկ Եվրոպան ավելի հեշտ էր զարգացնել։

  • Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։

Կարսի, Կաղզավանի, Օլթիի, Արդահանի, Բայազետի և Ալաշկերտի տարածքները անցնում էին Ռուսաստանն։

  • Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։

Այս հոդվածը գլխավորապես վերաբերվում էր հայրեին, ըստ այդմ Բարձր դուռը պարտավորվում էր Ռուսաստանի գրաված այնուհետև հետ վերադարձրած տարածքներում անհապախ բարեփոխումներ իրականացնել։ Չերքեզների և քրդերի վտանգից ապահովագրել հայերին։

  • Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։

25-րդ հոդվածով ռուսական զորքերը իրավունք ունեին 6ամիս ժամկտով մնալ Հայստանում, իսկ 27-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր չհալածել ռուսական ուժերին պատերազմի ընթացքում աջակցած քրիստոնյաներին։

  • Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։

Քանի որ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան դժգոհ էին Եվրոպայում ռուսական ուժերի ամրապնդման փաստից, նրանք պահանջեցին պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցնել իրենց հետ այլապես կսկսեն պատերազմ։

  •  Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։

Քանի որ սա կարող էր լավ առիթ դառնալ հայկական ինքնավարության համար։

  • Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։

Պատվիրակության զեկավարն էր Մկրտիչ Խրիմյանը, կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը։

  • Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։

Մայիսի 25-ին կնքվել է անգլո-թուրքական գաղտնի համաձայնագիր, ըստ որի Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին,դրա փոխարեն խոստանացավ պաշտպանել թուրքական պահանջները:

  • Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։

Հայկական պատվիրակությանը անգամ թույլ չէին տալիս մասնակցել վեհոժողվին, քանի ոչ մեժ տերություններից և ոչ մեկ չէր հավաքվել Բեռլինում հայերի հարցը քննարկելու, նրանցից յուրաքանչյուը ուներ իր շահերն ու պահանջները։

  • Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։

Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին վերադարձրած գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, իսկ Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով պետք է բարեփոխումներ անցկացվեին և ապահովեին անվտանգությունը, բայց այստեղ բարեփոխումների հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Ռուսական զորքը դուրս էր բերվելու գրավված տարածքներից, իսկ Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ։

  • Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։

“Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն: ” 

Այս խոսքերի հեղինակը Խրմյան Հայրիկն է, նա վրդովված էր վեհաժողովի արդյունքներից, և հայրենիք վերադառնալով այսպես է նկարագրել վեհաժողովը։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝  Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։

Նախ քանի որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված էր գաղտնի պայմանագիր, եվ երկրերդ քանի որ մեծ տերությւոնները հայերից ոչ մի օգուտ չունեին։

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s