Մայիսյան 15-րդ հավաքի ամփոփում

Մայիսյան հավաքին մասնակցելու առաջին փորձս է, և այն չգիտեմ ցավոք, թե՞ ի ուրախություն մեզ ՝ կրթահամալիրի նորեկների, այն անցավ մեդիադաշտում։ Հեռավար-առցանց տարբերակով հավաքները անցնում էին շատ կազմակերպված, բովանդակալից։ Հետաքրքիր էր տեղյակ լինել նաև այլ ուսանողների նախագծերին, երկամսյա գործունեությանը։ Շատ ավելի ուրախ կլինեի իմ առաջին մայիսյան հավաքը անմիջական շփման պայմաններում իրականանար, սական ունենք այն ինչ ունենք։

Ուսումնասիրելով 2019թ․-ի Դպիր ամսագրի մայիսյան հոդվախները առանձնացրել եմ Ռիմա Երեմյանի “Անընդհատ զարգացող ուսումնական միջավայր՝ բաց ու համագործակցային”  հոդվածը, նրանում ինձ դուր եկավ, որ մեր կրտսեր ընկերները իրենց ձեռքերով են կերտում գեղեցիկ միջավայր խաղի, զվարճանքի, ուսման համար։ Միշտ էլ հիացել եմ այնպիսի մարդկացով,որոնք ուրիշների մեղադրելու փոխարեն վերցրել և լուծել են խնդիրը։ Այդպիսին են այն ուսուցիչները, որոնք օգնել են աշակերտներին մաքրել և գեղեցկացնել իրենց միաջվայրը։

Ընթերցեցի Տաթև Բլեյանի 2019 թվականի հարցազրույցը։ Առաջին տողերը, որոնք ինձ գրավեցի հետևյալն էին “Եթե մեր սովորողը իր  ընկերոջը, քրոջը, եղբորը առաջարկում է սովորել մեզ մոտ, ուրեմն նա վստահում է, երաշխավոր է կանգնում։” Դա իրոք այդպես է, ոչ ոք իր հարազատի համար վատը չի կամենա, և եթե ես հիմա ակտիվորեն “գովազդում եմ” թե՛ քոլեջը, թե՛ կրթահամալիրը, դ այն պատճառով է, որ ես ավելի քան գոհ եմ այս միջավայրում սովորել։ Կրթահամալիրը առանձնահատուկ է, տարօրինակ հաճելի շունչ է տիրում այստեղ։ Եվ ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ ընկերները, հարազատները սովորեն ինձ հարազատացած կրթահամալիրում։ Առցանց դպրոցը հնարավորություն տվեց ավելի շատ տարածել քոլեջը։ Կխոսեմ միայն իմ մասին։ Տեսանյութերը, որ նկարել, պատրաստել եմ ուղարկել եմ ընկերներիս հարազատներիս, ու հիմա նրանք գիտեն, թե ինչ հետաքրիր տեղ է կրթահամալիրը։

2014թ․-ը թվում է, թե երեկ էր,  բայց արդեն 6 տարի է անցել։ Առաջարկում եմ աչքի անցկացնել այս նյութը, որում մանրամասն ներկայացված է Մայիսյան 9-րդ հավաքի օրակարգը։ Երևի օֆլայն հավաքները ավելի հետքրքիր են անցել, հուսանք հաջորդ տարվա հավաքը բախտ կունենաք առերես անցկացնել։

Տիգրան Պարսիլյանի “ՏՏ ենթկառուցվածք. հետագա զարգացումը” հոդվածում մի փայլուն մտքի հանդիպեցի․ “Վիրտուալ միջավայրն արդեն անհերքելի լիարժեք ուսումնական միջավայր է` իր բոլոր ազդեցություններով, փոխազդեցություններով, այն ձևավորում ու թելադրում է իր կանոնները։” Ինձ թվում է, որ հանրակրթական դպրոցները, ընդհանրապես մեր հանարապեությունում կրթական ամբողջ հմարակրգը պետք է գադջեթները ոչ թե արգելի, այլ օգուտով օգտագործի։ Չէ՞ որ ավելի մոտիվացված ես աշխատում, երբ դա անում ես հաճելի, ինտերակտիվ միջոցներով։

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s