Ամբողջական ստեղծագործությունը հղումով։
Անկեղծ ասած չեմ հավանել վիպակը, առանձնապես որևէ էմոցիաներ չառաջացրեց իմ մեջ։
Վիպակը պատմում է առաջին դեմքով ՝ Սեսիլի կողմից, ում մայրը մահացել է և նա ապրում է հոր՝ Ռեյմոնի հետ: Հայրը ապրում է թեթև կյանքով և չի թաքցնում սիրային կապերը: Դրա կարիքն էլ չկա, քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը: Ռեյմոնը իր հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ մեկնում է Լազուրե ափ: Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին, նրա հասակակից Աննան: Սա գեղեցիկ և խելացի կին է:
Սեսիլը ծովափին ծանոթանում է գեղեցկատես մի ուսանողի հետ, ում անունը Սիրիլի է: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում, մինչդեռ տանը մթնոլորտը փոխվում է: Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից: Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ: Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ: Սեսիլը ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի իրենց կենցաղը Փարիզում: Մի օր Աննան տեսնում է ծովափին միմյանց կողքի պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս չգալ իրենց մոտ։
Սեսիլը հանդիպում է Էլզային և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային է սիրում: Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ցանկանա վերադարձնել: Ծրագիրն աշխատում է: Սեսիլը հասկանում է, որ սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը: Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել սկսածը: Շուտով Սեսիլը տեսնում է Աննային, նա հեռանալու որոշում է ընդունել: Սեսիլը նետվում է նրա ետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել:
Երեկոյան հնչում է հեռախոսի զանգը: սեսիլին և հորը հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից և անդունդն ընկել:
Աննային թաղելուց հետո Ռեյմոնն ու Սեսիլը աստիճանաբար սովորում են ստեղծված իրավիճակին: Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով լեցուն կյանքը: Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին: Նրանց թվում է, թե երջանիկ են: Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում, լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է:
Չկարողացա գտնել, հասկանալ այն միտքը, որը հեղինակը ցանկացել էր հասցնել հասարակությանը իր ստեղծագործությամբ։ Ինձ դուր չեկավ Սեսիլի և Ռեյմոնի կյաքնի հանդեպ ունեցած թեթև հայացքները, նրանք լուրջ չէին վերաբերվում սիրուն, կայուն հարաբերություններին։ Ինչքանով ես հասկացա նրանք չունեին որևէ բարոյական արժեքներ որոնց ձգտում էին հասնել։ Ինձ համար միշտ անընդունելի է եղել նման ապրելակերպը, ես արժեքները գնահատող եմ։